Այլ չափորոշիչներ
"Լույս"-ի ուսանողների համար իրենց հիմնական ուսուցումը պետք է լինի առկա: Տարկետման կամ ժամկետի ավարտի դեպքում կրթաթոշակը կորցնում է իր ուժը:
Ճանաչված համալսարանների ցանկ
"Լույս"-ի լավագույն 25 համալսարանների ցանկը կազմվել է` համաձայն ամերիկյան "Նյուզ ռիփորթ"-ի` աշխարհի լավագույն համալսարանների վարկանշային ցանկի:
Քանի որ համալսարանների ճնշող մեծամասնությունը ԱՄՆ-ից է, "Լույս"-ի խորհուրդը որոշեց առանձնացնել ԱՄՆ-ի առաջին 10 համալսարանները, իսկ մյուս երկրներից, ըստ հերթականության, առաջին երկուսը, մինչեւ կլրանա 25-ը:
"Նյուզ ռիփորթ"-ի թվարկած լավագույն համալսարանների ցանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հասցեում`
Կարեւոր է հիշել, որ "Լույս"-ը որեւէ կերպ չի վերահսկում "Նյուզ ռիփորթի" վարկանշային ցանկի կազմության գործընթացը: Այդ ցանկը կարող է էական փոփոխություններ կրել ամեն տարի: Եթե կրթաթոշակառուն դեռեւս ներգրավված է հաջորդ տարի "Նյուզ ռիփորթի" ցանկից դուրս մնացած համալսարանի ուսումնական ծրագրում, "Լույս"-ը կշարունակի աջակցել այդ ուսանողին, քանի դեռ նա չի ավարտել իր ընթացիկ գիտական ծրագիրը:
ԱՄՆ
Harvard University
Yale University
University of Chicago
Princeton University
Massachusetts Institute of Technology (MIT)
California Institute of Technology (Caltech)
Columbia University
University of Pennsylvania
Johns Hopkins University
Duke University
Մեծ Բրիտանիա
University of Cambridge
UCL (University College London)
Ավստրալիա
Australian National University
University of Melbourne
Կանադա
McGill University
University of Toronto
Շվեյցարիա
Swiss Federal Institute of Technology (ETH Zurich)
Ճապոնիա
Tokyo University
Kyoto University
Հոնգ Կոնգ
University of Hong Kong
Hong Kong University of Science and Technology
Ֆրանսիա
Ecole Normale Supearieure, Paris
Ecole Polytechnique
Սինգապուր
National University Singapore (NUS)
Իռլանդիա
Trinity College Dublin