Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

"FabLab"-ը Հայաստանում


01-08-2011
2010 թվականին Շանհայի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավարը` «Աշխարհի քաղաքը», մեծ ընդունելության արժանանալով` ծրագրի ղեկավարներին ստիպելով այն կյանքի կոչել իրականում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի "Բիտերի և ատոմների" կենտրոնի ծրագրերի ղեկավար Շերի Լասիթերը "Լույս" հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում հանդիպեց ուսանողների և երիտասարդների հետ: Բանախոսը տեսանյութերի միջոցով ներկայացրեց «FabLab»-ը: Հանդիպմանը ներկա էր նաև «Աշխարհի քաղաք» նախագծի տնօրեն Ռուբեն Շատվորյանը:

"FabLab"-ը ստեղծագործական արտադրական միջավայր է` անհատական հնարավորությունների մեծացման և տեխնոլոգիական գյուտերի համար: Այն մուտք է ապահովում դեպի բարձրագույն տեխնոլոգիաներ: «FabLab» -ը կառույց է, որն իր տեղական խնդիրները լուծում է տեղի գյուտարարների միջոցով: Գյուտարար կարող է դառնալ ցանկացած անձ, ով մտահղացումներ ունի, իսկ«FabLab»-ը կտրամադրի այն կյանքի կոչելուն անհրաժեշտ համակարգչային և տեխնոլոգիական բոլոր միջոցները` մինչ այդ, իհարկե, մի քանի ամիս ուսուցում իրականացնելով", - նշեց տիկին Շերի Լասիթերը:

Իրենց մտահղացումները «FabLab»-ում իրականություն են դարձրել մի շարք փոքրիկներ ևս: Մի աղջիկ, օրինակ, բավականին նյարդային էր ու ժամանակ առ ժամանակ բարձր գոռալու կարիք էր զգում, իր խնդրի լուծումը գտել էր «FabLab»-ում. իր իսկ ձեռքերով պատրաստել էր մի «պարկ», որի մեջ կարող էր ինքնաթիռի ձայնից էլ բարձր գոռալ, բայց ոչ ոք դա չէր լսի, նույնիսկ իր կողքին նստած մարդիկ:

"Լաբորատորիա մտնելիս նրանք գաղափար չունեն տեխնիկայի մասին, բայց կարող են ստեղծել սարքեր, որոնք կբավարարեն իրենց կարիքները: «FabLab»-ի նպատակ ունի նորարարությունը բոլոր մակարդակներում հասանելի դարձնել, ոչ թե միայն թանկարժեք լաբորատորիաներում դրանք ստեղծել", - նշում է "FabLab"-ի միջազգային ցանցի ղեկավար Շերի Լասիթերը:

Այն բոլոր սարքերը, որոնք ստացվում եմ "FabLab"-ի լաբորատորիաներում, կարող են կիրառական նշանակություն ունենալ ինչպես կենցաղում, այնպես էլ արտադրության մեջ:

«Սա մի նախաձեռնություն է, որն սկսվեց «Աշխարհի քաղաք» նախագծով, և որի հիման վրա զարգացնում ենք նոր նախագծեր` FabLab, Բիզնեսի լաբորատորիա, Կրթության լաբորատորիա և այլն: Սրանք շատ շուտով կլինեն Հայաստանում, որովհետև «Աշխարհի քաղաքն» այսօր դարձել է գաղափարախոսություն` ինչպիսին է լինելու մեր վաղվա քաղաքն, ինչպես են մարդիկ ապրելու, ինչպես են փող աշխատելու, անցկացնելու իրենց ժամանակը և այլն: Մենք ուզում ենք Հայաստանում տեսնել դրա իրականացումը»,- ասաց «Աշխարհի քաղաք» նախագծի տնօրեն Ռուբեն Շատվորյանը:

Նա հավելեց նաև, որ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ հայկական տաղավարը ցուցադրվելու է կենտրոնի սրահներից մեկում:

Սաթենիկ Հովսեփյան
Back to top