Հակիրճ բնութագիր
Շանհայի (Չինաստան)` 2010 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի ընդհանուր թեման է` "Լավագույն քաղաքներ, լավագույն կյանք"
2010 թ-ի համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավարի թեման է` "Աշխարհի քաղաք"
Հայաստանը տարբերվում է նրանով, որ նախատեսում է օգտակար բան անել ոչ միայն աշխարհում, այլեւ աշխարհի համար
Աշխարհի քաղաքի ուշադրության կենտրոնում են գիտությունը, արվեստը, ուսումը եւ հաղորդակցությունը:
Աշխարհի քաղաքը կոչ է աշխարհի քաղաքացիներին` միասին աշխատելու եւ սահմանելու միասին ապրելու արվեստը` նշելով յուրաքանչյուր ազգի եզակիությունը:
Համագործակցություն "Լույս" հիմնադրամի, "Լը Քյուբ"-ի եւ Հայաստան-Շանհայ կազմկոմիտեի միջեւ
Տնտեսական համատեքստ
Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը հասարակության մեջ խոր փոփոխություններ է առաջացնում. մեր կենսակերպն ու աշխատելաոճը: Ուսանելու եւ ուսուցանելու մեր ձեւը: Մենք հեռանում ենք զանգվածային արտադրանքից դեպի անձնական ստեղծագործություն եւ գնում ենք զանգվածային լրատվամիջոցներից դեպի անհատական հաղորդակցություն: Արհեստական ինտելեկտը մեր միջավայրը ինտերակտիվ, արձագանքող է դարձնում` անձնական մակարդակում ավելի ու ավելի շատ մարդկանց գրավելով: Մեզ շրջապատող առարկաները մտածում են:
Հաղորդակցությունը դառնում է անձնական, աշխարհագրորեն տեղայնացված եւ տեղյակ այն բանին, թե ինչ միջավայրում ես գտնվում ու ինչ ես անում:
Նոր տեխնոլոգիայի եւ Նոր արվեստի ներկայացում
"Լույս" հիմնադրամը նպատակ ունի հետագայում եւս զարգացնելու ԱՄՆ-ի եւ եվրոպական գործընկերների հետ առաջատար տեխնալագիաների եւ նոր գիտելիքի փոխանակումները: Ֆրանսիայի "Լը Քյուբ"-ը այդպիսի գործընկերներից մեկն է: Այն թվանշային արվեստի արտահայտման առաջին կենտրոնն է աշխարհում եւ գտնվում է Փարիզում (http://www.lecube.com/fr/accueil-tout-public/interview-de-florent-aziosmanoff_1282). "Լը Քյուբ"-ը առաջատար է "Living Art"-ի նորագույն ոլորտում: Նրա նպատակը փոխանակումների բարձր որակ ապահովելն է` ի շահ ամբողջ աշխարհում ստեղծագործ մտածողություն ունեցող նոր սերնդի: (Տես Ֆլորան Ազիոսմանոֆի և "Living Art"-ի աշխատանքները, որ ավելի վաղ ներկայացվել էին "Լույս"-ի կողմից ):
"Լույս" հիմնադրամը (http://www.luys.am) եւ "Հայաստան-Շանհայ" կազմկոմիտեն ուրախ են ներկայացնելու "Living Art"-ը ոչ միայն որպես զարգացման կարիք ունեցող գիտական բնագավառ, այլեւ տնտեսական նոր դաշտ, որը պետք է սերմանել Հայաստանում: "Living Art"-ը հողարդակցության նոր ձեւ է, որի մեջ արհեստական ինտելեկտ է ներդրված: Այն հետզհետե գրավելու է մեր քաղաքային միջավայրը` այն դարձնելով ավելի ինտերակտիվ ու խելացի:
Նոր տնտեսության վաղ շրջանի ականատես
Հայկական տաղավարի մեծադիր էկրանները այլ կերպ են գործածվել, քան Ցուցահանդեսի այլ տաղավարներում: Համաշխարհային ցուցահանդեսի կենտրոնում հազարավոր led էկրաններ կան: Դրանք կամ որպես դեկորացիա են ծառայում, կամ տեսանյութեր են ցուցադրում:
Հայկական տաղավարի բացառիկությունն այն է, որ նրա էկրաններն առաջարկում են Living Art-ի ինտերակտիվ աշխատանքներ` հաղորդակցության ներ տեսակ:
Կարեւոր թվեր
Ցուցահանդես է այցելում օրական 1 միլիոն մարդ:
Հայկական տաղավար օրական այցելում է 15,000 հոգի:
Նախատեսվում է, որ 6 ամսվա ընթացքում ցուցահանդեսը կունենա մոտ 150 միլիոն այցելու: