Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով



     Նոյեմբերի 23-ին Լույս մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը«Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Վիգեն Սարգսյանը, ով երկար տարիներ Լույսի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել և հայտնեց, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է:

     Ըստ Վիգեն Սարգսյանի, Լույսի շրջանավարտների այս նախաձեռնությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես ժամանակին Հիմնադրամի կողմից ստացած կրթաթոշակը կարող է հետադարձ դրական ազդեցություն ունենալ Լույսի համայնքի ներկայացուցիչների վրա: Նա հատուկ շեշտել է, որ Լույս հիմնադրամը շարունակելու է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի, ովքեր դեռ շարունակում են իրենց ուսումը, մինչև իրենց ուսումնական ծրագրերի ավարտը:

     Կարևորելով Լույսի համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը, Վիգեն Սարգսյանը նշեց, որ խորհրդի կողմից որոշում է ընդունվել հիմնադրել տարածաշրջանում լավագույնուղեղային կենտրոններից մեկը: Կենտրոն, որի ներուժը պետք է ծառայի պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը: Ամփոփելով խոսքը, Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեցհյուրերին և մասնակիցներին, հույս հայտնելով, որ Լույսի շրջանավարտները կշարունակեն ակտիվ մասնակցություն ունենալ հիմնադրամի զարգացման գործում:

     Հրավիրված դասախոս Պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Ըստ նրա, գոյություն ունի սերտ փոխկապվածություն օտարերկրյա ուղղակի ներդրումների և քաղաքական անկայունության միջև և այդ կապը բացասական է: Այսպես, հեղինակը 85 երկրների օրինակով իրականացրել է պանելային տնտեսաչափական վերլուծություն, որի արդյունքում եկել է եզրահանգման, որ քաղաքական անկայունության միայն առաջին տարում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազում են 5 տոկոսով, իսկ երբ քաղաքական անկայունությունը ուղեկցվում է նաև բռնությամբ, օտարերկրյա ներդրումները նվազում են 15 %-ով: Հեղինակի մոտեցմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումը պայմանավորված է նաև քաղաքական անկայունության բնույթով, պայմանավորված նրանով, թե վերջինս իշխանության փոփոխության, սահմանադրության, թե այլ փոփոխությունների միտում ունի:

     Դասախոսությունից հետո սկսվել է պանելային քննարկում, որին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ Նախկին փոխվարչապետ ՎաչեԳաբրիելյանը։ Մասնակիցները հարցեր ուղղեցին հյուրերին և հնարավորություն ստացան համադրելու տնտեսագետների տեսակետները միևնույն խնդիրների վերաբերյալ:

     Հիմնադրամի խորհրդի կողմից որոշում է կայացվել Հիմնադրամի ներքո ստեղծել գիտահետազոտական վերլուծական կենտրոն, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն Լույսի շրջանավարտները, այլնաև վերլուծական  և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։

     Առաջիկայում Հիմնադրամը կհրապարակի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության վերաբերյալ:

 

Back to top
Close