«ՍԹԱԴԻ ՖՈ ՍԱՔՍԵՍ» ուսումնական կենտրոնը տրամադրում է ժամանակակից կոմունիկատիվ մեթոդների վրա հիմնված օտար լեզուների դասընթացներ, որոնք ներառում են նաև փափուկ հմտությունների զարգացումը։ Կենտրոնն աշխատում է ինչես ընկերությունների, այնպես էլ անհատների հետ։ Ընկերության ուսանողների թվում են ՏՏ ոլորտի աշխատակիցներ, քաղաքական գործիչներ, բարձր օղակի կառավարիչներ, ձեռներեցներ, ռադիոյի հաղորդավարներ, բանկային ոլորտի և հյուրանոցային բիզնեսի մասնագետներ։
Դիանա Նազարյանը հանդիսանում է «ՍԹԱԴԻ ՖՈ ՍԱՔՍԵՍ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն և գլխավոր մեթոդաբան։
Դիանա Նազարյանը Լույս հիմնադրամի կրթաթոշակառու է, 2015թ.-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանի կրթության ֆակուլտետի մագիստրոսական ծրագիրը:
Լսարանը` իրենց ոլորտում հաջողության հասնել ձգտող մասնագետներ, ինչպես նաև աշխատանք փնտրող և հարցազրույցի պատրաստվող անձինք` 3րդ կուրսից: Անգլերենի իմացությունը ցանկալի է:
Տեղերը սահմանափակ են։
Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։
Գրանցման համար` [email protected] | +374 12 40 00 04
Վայրը` Լույս հիմնադրամ` Փ. Բուզանդի 3, 9-րդ հարկ:
Ամսաթիվը` 6 սեպտեմբերի, 2019թ, ժամը` 18:30
Դասընթացի տևողությունը` 90ր.
Դասընթացն անվճար է