Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ի՞նչպես ստեղծել PR կազմակերպություն զրոյից․ Հաջողության բանաձև



       Անկախ գործունեության ոլորտից, հասարակության հետ կապերի (PR) մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած ընկերությանը: PR մասնագետների խնդիրն է վերհանել ընկերության ուժեղ կողմերն ու առավելությունները և դրանց մասին տեղեկացնել թիրախային լսարանին հաղորդակցության տարբեր ուղիների միջոցով: PR մասնագետների շնորհիվ տվյալ ընկերության թիրախային խումբն իմանում է կազմակերպության այն արժեքների մասին, որոնք հնարավոր չէ փոխանցել հասարակ գովազդային հաղորդագրությունների միջոցով:

       Էմմա Սարգսյանը հիմնադրել է Սեյջ խորհրդատվական կազմակերպությունը 2014թ.-ին, տարիների ընթացքում Էմմային հաջողվել է ձևավորել տպավորիչ պորտֆոլիո և գործընկերների օրեցօր ընդլայնվող ցանց:

       Էմմա Սարգսյանը Լույս հիմնադրամի կրթաթոշակառու է, 2012թ.-ին ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London) հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագիրը:

     

        Լսարանը` ոլորտի սկսնակ մասնագետներ, ԲՈՒՀ-երի հասարակայնության հետ կապերի (PR) մասնագիտական ծրագրի ունկնդիրներ` 3րդ կուրսից:

 

Տեղերը սահմանափակ են։

Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։

Գրանցման համար` [email protected] | +374 12 40 00 04

Վայրը` Լույս հիմնադրամ` Փ. Բուզանդի 3, 9-րդ հարկ:

Ամսաթիվը` 4 հոկտեմբերի, 2019թ, ժամը` 18:30

Դասընթացի տևողությունը` 90ր.

Դասընթացն անվճար է

Back to top
Close