Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայաստանում տեխնոլոգիական ստարտափ կառավարելու ուղին։ Տեղափոխվելով Սիլիկոնյան հովտից Հայաստան



     ՓլեյԷնջին ընկերությունը զբաղվում է օնլայն խաղային ոլորտի ծրագրային ապահովման տրամադրմամբ: Կազմակերպությունը իր հաճախորդներին նաեւ առաջարկում է նորարական տեխնոլոգիաներով լեցուն բիզնես կառավարման վահանակ՝ հնարավորություն տալով հեշտորեն կառավարել գործառնական տիրույթի հարցերը:

     Քոդթրեյս ընկերությունը զբաղվում է մտավոր ռեսուրսների հավաքագրման ծրագրային ապահովման տրամադրմամբ: Այն հնարովորություն է ընձեռնում ծրագրավորողներին ստանալ որակավորման հավաստագրում իրենց իսկ գրած կոդի հիման վրա:

     Ռաֆայել Մկրտչյանը հանդիսանում է երկու ընկերությունըների համահիմնադիր եւ տեխնոլոգիական լուծումների կառավարան գծով պատասխանատու:

     Ռաֆայել Մկրտչյանը Լույս հիմնադրամի կրթաթոշակառու է, 2014 թվականին ընդունվել է Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի էլեկտրոնային ինժեներիայի և համակարգչային գիտության բաժին:

     

        Լսարանը` Ստարտափների կառավարման համակարգով հետաքրքրվող մասնագետներ:

 

Տեղերը սահմանափակ են։

Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։

Գրանցման համար` [email protected] | +374 12 40 00 04

Վայրը` Լույս հիմնադրամ` Փ. Բուզանդի 3, 9-րդ հարկ:

Ամսաթիվը` 27 սեպտեմբերի, 2019թ, ժամը` 18:30

Դասընթացի տևողությունը` 90ր.

Դասընթացն անվճար է

Back to top
Close