Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից ընկալմամբ հիմնական իրավունքների և դրանց իրական դերի մասին կարելի է խոսել միայն անկախության ձեռք բերումից հետո։ Անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին։ Սակայն հիմնական իրավունքների նկատմամբ խորհրդային մոտեցումները և ազդեցությունը ամբողջությամբ հաղթահարելու համար պահանջվեցին երկու ծավալուն սահմանադրական փոփոխություններ՝ 2005 թ. նոյեմբերի 27-ի և 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեներով։
Սեմինարի ընթացքում ներկայացվելու է հիմնական իրավունքների սահմանադրական կարգավորումների զարգացումը Հայաստանում՝ ներկայացնելով ձեռքբերումները, թերացումներն ու մարտահրավերները։ Քննարկվելու են հիմնական իրավունքների կենսագործման մեխանիզմները, դրանց ազդեցությունը հանրային իշխանության մարմինների վրա։
Նորա Սարգսյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում, «Հայաստանի Հանրապետության 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը. համառոտ պարզաբանումներ» գրքի համահեղինակն է, 2004 թ․-ից ներգրավված է եղել Հայաստանի Հանրապետությունում իրավական բարեփոխումների գործընթացներին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։
Նորա Սարգսյանը ուսանել է Երևանի պետական համալսարանի և Լոնդոնի Համալսարանական Քոլեջի (University College of London) իրավագիտության ֆակուլտետներում, վերապատրաստվել է Թավթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և փիլիսոփայության դպրոցում (ԱՄՆ, Մասաչուսեթս) և Հերթիի կառավարման ակադեմիայում (Գերմանիա, Բեռլին)։
Լսարանը՝ ոլորտով հետաքրքրված մասնագետներ, ԲՈՒՀ-երի մասնագիտական ծրագրի ունկնդիրներ։
Տեղերը սահմանափակ են։
Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։
Գրանցման համար` [email protected] | +374 12 40 00 04
Վայրը` Լույս հիմնադրամ` Փ. Բուզանդի 3, 9-րդ հարկ:
Ամսաթիվը` 6 դեկտեմբերի, 2019թ, ժամը` 18:30
Դիմելու վերջնաժամկետը` 6 դեկտեմբերի, 2019թ, ժամը` 12:00
Դասընթացի տևողությունը` 90ր.
Դասընթացն անվճար է