Մարդը իր գործունեության ընթացքում անընդհատ կանգնում է տարբեր մակարդակի որոշումների ընդունման առջև: Դրանք հատկապես կարևորվում են կառավարչական և ֆինանսական որոշումների դաշտում: Պայմանավորված մարդու կոգնիտիվ գործընթացների առաձնահատկություններով՝ որոշման ընդունման ժամանակ հնարավոր չի լինում խուսափել որոշակի ընդհանուր սխալներից, որոնք կրկնվում են որոշման ընդունման տարբեր մակարդակներում և օղակներում: Վարպետաց դասի նպատակն է քննարկել որոշումների ընդունման սկզբունքները, բացարձակ և սահմանափակ ռացիոնալության հասկացությունները և ռացիոնալ որոշումների ընդունման սահմանափակումները։ Անդրադարձ կկատարվի որոշման ընդունման Հեռանկարի տեսությանը և կքննարկվեն առավել հաճախ հանդիպող շրջանակային (Framing) էֆֆեկտները և էվրիստիկ սխալները:
Դավիթ Հայրապետյանը Երևանի Պետական Համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է, հոգեբանական գիտությունների թեկնածու: Որոշման ընդունման և սպառողական վարքի հիմնախնդիրներով զբաղվում է 2007 թվականից: Այդ թեմատիկայով ունի 3 տասնյակից ավել ուսումնասիրություններ և գիտական հրատարակություններ: 2009 թվականից Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Դատողության ու որոշման ընդունման ընկերակցության անդամ է:
Լսարանը` ԲՈՒՀ-երի մասնագիտական ծրագրի ունկնդիրներ, կառավարման տարբեր օղակների ղեկավարներ, տնտեսագետներ, հոգեբաններ:
Տեղերը սահմանափակ են։
Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։
Գրանցման համար` [email protected] | +374 12 40 00 04
Վայրը` Լույս հիմնադրամ` Փ. Բուզանդի 3, 9-րդ հարկ:
Ամսաթիվը` 11 մարտի, 2020թ, ժամը` 17:00
Դասընթացի տևողությունը` 90ր.
Դասընթացն անվճար է