Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բրենդինգը նորաձևության ոլորտում



Բանախոսն Աննա Սալոմեն է՝ նորաձևության մարքեթինգի մասնագետ, նորաձեւության ոլորտում գործող մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպությունների խորհրդատու:

Կարճ ժամանակահատվածում պահանջարկ ձևավորելով իր հեղինակային «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով մաստեր-կլասի և «FASHION BUSINESS & MARKETING INTENSIVE» դասընթացի համար՝ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպել է 3 վարպետության դաս և 2 հեղինակային դասընթաց, որին գումարային մասնակցել են շուրջ 250 մասնակիցներ:

Վարպետաց դասը տեղի կունենա վեբինարի ձևաչափով, որին մասնակցելու համար`

  • [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Էլեկտրոնային նամակ` թեմայի տողում (subject) նշելով դասընթացի անվանումը:
  • Նամակի վերջում նշել Ձեր անուն ազգանունը, կոնտակտային տվյալները:
  • Խնդրում ենք նշել նաեւ ուսումնական հաստատության անունը, Ձեր մասնագիտությունը եւ կուրսը (3-րդ,4-րդ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
  • Աշխատելու պարագայում խնդրում ենք նշել նաեւ աշխատանքի վայրը եւ զբաղեցրած հաստիքը:

Ձեր մասնակցության հայտի հաստատումը կախված է Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունից եւ դիմելու պահին հասանելի տեղերից:

Լսարանը՝ նորաձևության շուկայում գործող բիզնեսի սեփականատերեր, դիզայներներ, մարքեթինգի մասնագետներ, ուսանողներ, ովքեր հետաքրքրվում են նորաձևությամբ և մարքեթինգով:

Տեղերը սահմանափակ են։

Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։

Դասընթացն անվճար է:

Դիմումների վերջնաժամկետն է 2020 թ. մայիսի 11-ը, ժամը 12:00:

Back to top
Close