Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
Սույն աշխատության նպատակն է ուսումնասիրել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության 7-րդ դեսպան տիկին Լիլիթ Մակունցի գործունեության արդյունավետությունը՝ պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում: Այդ նպատակով առանձին ուսումնասիրության առարկա են դարձել դեսպանի աշխատանքը Բայդենի վարչակազմի, Կոնգրեսի, հայ համայնքի, հայկական կազմակերպությունների հետ, ինչպես նաև հանրային դիվանագիտությունը սոցիալական հարթակներում և ամերիկյան մամուլում: Առանձին ուսումնասիրության առարկա կդառնան դեսպանի առաջ քաշած երկկողմ օրակարգը և դրա առանձնահատկությունները:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը իր ազդեցությունն է ունենում նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո տարածաշրջանում ազդեցության և գերակայության համար հիմնական պայքարը ընթանում էր Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Սակայն վերջին տարիներին մի կողմից՝ տարածաշրջանային դերակատարների՝ Թուրքիայի, Իրանի դիրքերի ամրապնդումը, մյուս կողմից՝ տարածաշրջանի նկատմամբ ՉԺՀ հետաքրքրության աճը Հարավային Կովկասում գերակայության համար խոշոր պետությունների պայքարը ավելի դինամիկ և խայտաբղետ են դարձրել։ Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրել ենք Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա՝ այդ համատեքստում ներկայացնելով հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ մեր տեսլականը։
Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246
2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տնտեսության զարգացման ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը, և որո՞նք են վերջինիս ուղենիշային թիրախները: Ինչո՞ւ և ինչպե՞ս է ՀՀ գործադիր իշխանությունը ձախողել պետական տնտեսական քաղաքականությունը, և որո՞նք են ձախողման հիմնական պատճառները: Ինչպե՞ս է ներկայիս կառավարությունը պատկերացնում ՀՀ տնտեսության ապագան առաջիկա 5 տարիների ընթացքում: Արդյո՞ք այդ պատկերացումներն իրատեսական են, և ի՞նչ կարելի է կանխատեսել իրականում: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ վերոհիշյալ հարցերի պատասխանները` վերլուծելով ՀՀ կառավարության 2019 և 2021 թվականների ծրագրերում ամրագրված առանցքային թիրախները` տնտեսական աճից մինչև տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ, ՀՀ բնակչության կյանքի որակի բարձրացման և սոցիալական պաշտպանության ապահովման խոստումներից մինչև հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման և երկրի մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակադրում:
ԵԱՀԿ Մինսկի Խումբը շարունակում է մնալ Արցախյան հակամարտության վերջնական և երկարաժամկետ կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, առնվազն քանի դեռ կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել այդ ձևաչափից հրաժարվելու մասին։ Հակամարտության անկյունաքարը միշտ էլ եղել է ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի իրացման համար արցախահայության պայքարը, որը տևական բանակցություններից հետո ամրագրվել է նաև հակամարտության կողմերի և համանախագահների կողմից՝ ի դեմս հիմնարար սկզբունքների և տարրերի։ Թեև 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին, համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսման որոշակի հույսեր արթնացրեց, սակայն հետագա ամիսներին ՄԽ հայտարարությունները էական բովանդակային փոփոխությունների ենթարկվեցին և տարածվող տեքստերից աստիճանաբար դուրս մղվեց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիշատակումը։ Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ՄԽ պաշտոնական հայտարարություններից անհետացան հիմնարար սկզբունքները և ինչո՞ւ են դրանց մասին հիշատակումները շատ ավելի կարևոր, քան Արցախի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հեղհեղուկ ձևակերպումները։
Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի քաղաքականությունը ճիշտ հասկանալու տեսանկյունից անհնարին է անտեսել վերջինիս հարաբերությունները տարածաշրջանում հսկայական ազդեցություն և կարևորագույն տնտեսական, ռազմաքաղաքական, կոմունիկացիոն դերակատարություն ունեցող Թուրքիայի հետ։ Թուրքիան ներգրավված է տարածաշրջանի գրեթե բոլոր աշխարհաքաղաքական գործընթացներում, հակամարտություններում, հանդիսանում է կարևոր աշխարհագրական հանգույց Չինաստանի «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում։ Անկարայի ազդեցությունը և պանթուրքական նկրտումները Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա Չինաստանի համար առնվազն երկարաժամկետ մտահոգության առարկա են։ Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրել ենք Թուրքիա-Չինաստան հարաբերությունների առանձնահատկությունները։
Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246
Ցանկացած գերտերություն, եթե Մերձավոր Արևելքում գերակայության կամ առնվազն որոշիչ դերակատարության նպատակ է հետապնդում, չի կարող հաշվի չառնել խոշոր տարածաշրջանային պետությունների շահերն ու հետաքրքրությունները։ Իրանը թերևս Մեծ Մերձավոր Արևելիքի կարևորագույն տարածաշրջանային դերակատարներից մեկն է, իսկ Չինաստանը այդ երկրում ունի առանցքային հետաքրքրություններ և շահեր: Պեկինի տարածաշրջանային քաղաքականությունը ճիշտ վերլուծելու համար փորձել ենք հասկանալ Թեհրանի հետ հարաբերությունների առանձնահատկություններն ու հեռանկարները։
Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Իշխանափոխությունից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը հայտարարեց ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացու կերտման հրամայականը, որի առանցքային գործոններից համարվեցին բնակչության կենսամակարդակի բարձրացումը, եկամուտների առավել հավասար և արդար բաշխումը, աղքատության հաղթահարումը, ծայրահեղ աղքատության վերացումը և սոցիալական ապահովության ամրապնդումը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից իր խոստումները կատարելու ուղղությամբ, և ի՞նչ արդյունքներ են ապահովվել։ Ինչպե՞ս են փոփոխվել եկամուտները 2017-2021 թվականների ընթացքում։ Բարձրացե՞լ է արդյոք հասարակության կենսամակարդակը։
Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այս հարցերին, ինչպես նաև քննարկում է 2021 թվականին ձևավորված նորաստեղծ կառավարության 2021-2026թթ. ծրագրով այս խնդիրների վերաբերյալ ներկայացված դրույթների իրականացման իրատեսականությունը։