2002 թվականից ի վեր Ադրբեջանը անվտանգային օգնություն է ստանում Միացյալ Նահանգներից, ինչը զգալիորեն մեծ է Հայաստանին տրվող անվտանգային օգնության ծավալներից։ Բնականաբար, Ադրբեջանին տրվող նման ծավալների անվտանգային օգնությունը անհանգստացնող հանգամանք է Հայաստանի համար, որը Ադրբեջանի կողմից պարբերաբար ենթարկվում է ագրեսիայի։ Ուստի, անհրաժեշտություն է առաջանում պարզելու և ուսումնասիրելու, թե Միացյալ Նահանգները ի՞նչ անվտանգային աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, և թե ո՞ւմ դեմ է իրականում ուղղված այդ օգնությունը։ Դա պարզելու համար ուսումնասիրվել են Ադրբեջանին օգնության տրամադրումը արգելող՝ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի շրջանցման փաստաթուղթը, այն հիմնական նպատակները, որոնց շրջանակում Միացյալ Նահանգները անվտանգային օգնություն է տրամադրում Ադրբեջանին և այդ օգնության հնարավոր կիրառման դեպքերը Հայաստանի դեմ։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Ս. թ. սեպտեմբերի 17-19-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատմական այց կատարեց Հայաստանի Հանրապետություն՝ դառնալով Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստան։ Այցին նախորդել էր ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը, սակայն, չէր խոչընդոտել Ներկայացուցիչների պալատի խոսնակի արդեն իսկ ծրագրված այցին։
Սույն հոդվածում կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները. մասնավորապես՝ ինչո՞ւ չչեղարկվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ չնայած ադրբեջանական ագրեսիային; որո՞նք էին այցի հիմնական դրդապատճառները; ի՞նչ ուղերձներ կարելի է դուրս հանել այցի ընթացքում արված հայտարարություններից; ինչո՞ւ այցը չդարձավ տարածաշրջանային, կամ ինչո՞ւ Կոնգրեսական պատվիրակությունը չայցելեց Ադրբեջան՝ պարիտետը պահպանելու նպատակով։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Ադրբեջանի վերջին ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը ունակ չէ պահպանելու որևէ պայմանավորվածություն, առավել ևս, եթե դրանց հետևում չի զգացվում գերտերությունների շունչն ու որոշակի վերահսկողությունը։ Վերջին իրադարձությունների կապակցությամբ միջազգային խոշոր դերակատարների արձագանքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, և դրանում շահագրգռված չէ գերտերություններից որևէ մեկը։ Հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական լայնամասշտաբ ագրեսիան՝ «Լույս» հիմնադրամը հանդես է եկել դիվանագիտական քայլերի առաջարկների փաթեթով:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Վերջին շրջանում նկատելի է հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացում՝ բարձր մակարդակի հեռախոսազանգերի և հանդիպումների զգալի աճ։ Դա պայմանավորված չէ օրակարգային նոր հարցերի առաջադրմամբ կամ դիվանագիտական ջանքերի ավելացմամբ։ Հարաբերությունների նման ակտիվացումներ նկատելի են եղել նաև նախկինում և առավելապես պայմանավորված են եղել ամերիկյան տարածաշրջանային շահերով։ Սույն հոդվածը առանձնացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման չորս փուլ, որոնցից երեքն ուսումնասիրելով՝ հոդվածը վեր է հանում հարաբերությունների ակտիվացման ընդհանուր օրինաչափություններն ու դրդապատճառները։ Հենց վերահիշյալից ելնելով՝ տրվում է բացատրություն չորրորդ՝ ներկայումս ընթացող փուլի առաջացման նախապայմաններին։
ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո մի շարք հեղինակավոր մասնագետներ պնդում էին, որ դրա արդյունքում ձևավորված նորանկախ պետություններում արագորեն հաստատվելու են ժողովրդավարական վարչակարգեր։ Ավելի ուշ՝ 2000-ականների սկզբին, պարզ դարձավ, որ տեղի է ունենում շատ ավելի բարդ ու աննախադեպ գործընթաց՝ հետխորհրդային տրանսֆորմացիա, որում հայտնված երկրները տարբերվում են ինչպես իրենց հետագծերով, այնպես էլ նպատակներով։ Ըստ այդ դասակարգման՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան դիտարկվում էին նույն խմբում՝ որպես ժողովրդավարական վարչակարգերի ձևավորմանը միտված երկրներ, որոնք 2009թ. ընդգրկվեցին ԵՄ նոր նախաձեռնության՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրում՝ նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարացման գործընթացներին։
Հետկոմունիստական երկրներում կայացած ժողովրդավարական վարչակարգերի հաստատման տեսակետից բացառիկ՝ հարացուցային նշանակություն ունի կայուն և ներկայացուցչական կուսակցական համակարգերի ձևավորումը։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր է կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ինստիտուցիոնալացման միջոցով, որի արդյունքում այդ կառույցներին հաղորդվում է պատշաճ բովանդակություն, և դրանց գործունեությունը կառուցվում է սկզբունքների ու արժեքների հիման վրա։ Այդ գործընթացը հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում ձախողվել է՝ խոչընդոտելով ժողովրդավարական վարչակարգերի ձևավորմանը։ Ընդ որում, նաև այն երեք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա), որտեղ տեղի են ունեցել «գունավոր» հեղափոխություններ, որոնց գլխավոր նպատակներից մեկն էլ հռչակվել էր ժողովրդավարական վարչակարգերի հաստատումը։
Պարզելու համար, թե ինչու են տեղի ունեցել հիշյալ ձախողումները, և որոնք են ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, հոդվածում վերլուծվում են հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքում առավել համեմատելի երկրներում՝ Վրաստանում և Ուկրաինայում կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ձևավորման հետ կապված զարգացումները, որոնք դիտարկվել են երկփուլ ձևաչափով՝ մինչ «գունավոր» հեղափոխությունները և դրանցից հետո, թեև այդ ժամանակահատվածների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ փուլերը էական տարբերություններ չունեն դիտարկվող երկրներում ժողովրդավարացման գործընթացի և, մասնավորապես, կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ինստիտուցիոնալացման տեսակետից։
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ: