ԱՄՆ-ի դերը Արցախի միջազգային ճանաչման հարցում. հայ համայնքի և հայ լոբբիստների դերակատարումը
2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո արցախահայության իրավունքների նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններն ու ագրեսիան, ինչպես նաև ներկայումս երկու ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը առավել սուր են դարձնում Արցախի ճանաչման վերաբերյալ ներհայաստանյան քննարկումները։ Սույն հոդվածը նպատակ չի հետապնդում քննարկել Արցախի անկախության ճանաչման նպատակահարմարությունը այս փուլում, այլ ուսումնասիրում է ճանաչման հնարավորությունը Միացյալ Նահանգներում, եթե այս կամ այն պարագայում նման կարիք առաջանա: Նման պայմաններում գործընթացի մեկնարկը կարելի էր տալ ԱՄՆ-ից՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն գերտերություն է և ԱՄՆ-ում կան նահանգներ, որոնք արդեն իսկ ճանաչել են Արցախի անկախությունը։ Սույն հոդվածում կներկայացվեն ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ճանաչման հեռանկարը, անկախությունը ճանաչած նահանգներում գործընթացի իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ լոբբիստների և հայ համայնքի դերը դրա իրականացման ընթացքում։
Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից
Սույն վերլուծությունը նվիրված է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության տեսլականի քննարկմանը։ Ուսումնասիրելով Բայդենի դիրքորոշումները կապված այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են ԱՄՆ հարաբերությունները Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ և վերջինիս քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, ակնհայտ է դառնում, որ Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է առավել նախաձեռնողական, ագրեսիվ և ակտիվ։ Որպես այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման և նրանց վրա ճնշման միջոց կարող է օգտագործվել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն այլ երկրներում։ Իսկ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է լինելու ԱՄՆ համաշխարհային առաջնորդության դերակատարման վերականգնումը։ Ինչ վերաբերում է առանձին երկրների հետ հարաբերություններին, ապա Ռուսաստանը շարունակվելու է դիտարկվել որպես հիմնական մրցակից, իսկ Իրանը՝ հիմնական ախոյաններից մեկը։ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը արմատական փոփոխությունների չի ենթարկվի, թեև հնարավոր է առավել կոշտ հռետորաբանություն, ընդհուպ մինչև մակերեսային սանկցիաների կիրառում։ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ պահպանվելու են հիմնական քաղաքական առաջնահերթությունները։
Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2022)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ տնտեսական աճի կառուցվածքի վերլուծություն (հեռանկարային զարգացման համատեքստում)
Տնտեսական քաղաքականության առանցքային նպատակներից է տնտեսական աճի ապահովումը, սակայն հաճախ տնտեսական աճի տեմպից առավել կարևոր է դրա կայունությունը, քանի որ ոչ կայուն աճի պայմաններում նվազում է կանխատեսելիությունը և վտանգվում է երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերի իրագործումը:
Հետազոտությունը նվիրված է ՀՀ տնտեսության զարգացման օպտիմալ հետագծի վերհանման նպատակով տնտեսական աճի համակողմանի վերլուծությանը։
Հետազոտությունում կատարվել է ՀՀ տնտեսության ներկա իրավիճակի և զարգացման դինամիկայի վերլուծություն, նշվել են վերջին տարիներին ցնցումների հետևանքով տեղի ունեցած առավել էական փոփոխությունները և տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը։
Նկատի ունենալով, որ վերջին տարիներին տնտեսական զարգացումը, ըստ էության, ընթանում է առանց արդյունաբերության և գյուղատնտեսության «նշանակալի մասնակցության», աշխատանքում անդրադարձ է կատարվել այդպիսի տնտեսական աճի հեռանկարներին ու վտանգներին։ Այդ նպատակով ՀՀ տնտեսության կառուցվածքը համեմատվել է մոտավորապես նույն մակրոտնտեսական պայմաններով մի քանի երկրների հետ։ Հաշվի առնելով, որ տնտեսության «արտահանելի» հատվածների «դերակատարության» նվազումը առավելապես պայմանավորված է կապիտալի ներհոսքի (արտաքին դրամական փոխանցումներ)՝ ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով արձանագրված կտրուկ աճով, վերլուծվել է նաև այդ աճի ազդեցությունը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը
Միացյալ Նահանգներում Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ՝ միջանկյալ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների հաղթանակից հետո կորցրեց խոսնակի իր պաշտոնը։ 118-րդ գումարման Կոնգրեսի խոսնակի ընտրության համար պահանջվեց 15 քվեարկություն՝ բացահայտելով Հանրապետական կուսակցության ներսում առկա պառակտումը։ Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի Ներկայացուցիչների պալատի խոսնակի դերին ԱՄՆ քաղաքական համակարգում, վերջինիս ընտրության առանձնահատկություններին, նորընտիր խոսնակի ընտրության հետ կապված բարդություններին, Դոնալդ Թրամփի դերին այդ ընտրություններում և նորընտիր խոսնակի՝ ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ համագործակցությանը։
Նոր աշխարհակարգի ձևավորման ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն
Աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները արմատական ազդեցություններ են ունենում հասարակական կյանքի շատ ոլորտներում, ինչի առավել ցայտուն դրսևորումները նկատվում են էթնոքաղաքական հակամարտությունների ու դրանց կարգավորման գործընթացների վրա,հատկապես, երբ դրանք համադրվում են տարածաշրջանային լուրջ վերափոխումների հետ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա կարգավորման գործընթացն այդ տեսակետից առավել բնորոշ դեպքերից են։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների շրջանակներում այդ հակամարտության կարգավորման բնականոն զարգացող գործընթացը Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով հայտնվեց կտրուկ ցնցումների մեջ՝ ենթարկվելով ծայրաստիճան թեժացած Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական դիմակայության վայրիվերումների տրամաբանությանը։ Մինսկի խմբի համանախագահների անտագոնիստական հարաբերությունների ձևավորումը խափանեց նրանց միջնորդական առաքելությունը, ինչը 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքների, Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում հակամարտության հանգուցալուծման համար թողնում է երկու ելք՝ ինքնորոշման իրավունքի իրացում միջազգային հանրության աջակցությամբ կամ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն։
ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Ներկայացվող հետազոտության նպատակն է գնահատել ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող՝ ներկայիս նոր տնտեսական սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Այդ նպատակով աշխատանքում ուսումնասիրվել են 2014 թվականից մեկնարկած սանկցիաների ազդեցությունները ՌԴ տնտեսության վրա և դրանց փոխանցումը ՀՀ տնտեսություն, ինչպես նաև էկոնոմետրիկ գործիքակազմով գնահատվել են դրանց հետևանքով ՌԴ և ՀՀ տնտեսությունների պատմական կորուստները։ Բացահայտվել են նաև 2014-ից հետո ՀՀ տնտեսության «դիմադրողականության» և ՌԴ տնտեսությունից կախվածության փոփոխությունները։
Վերոհիշյալ ուսումնասիրությունների հենքի վրա, կիրառելով էկոնոմետրիկ բազմագործոն գործիքներ (մասնավորապես՝ Structural Vector Autoregression/SVAR/ model) և ընդհանուր հավասարակշռության մոդել (Global Integrated Monetary and Fiscal/GIMF/ DSGE model), մշակվել են 2022թ. փետրվարից մեկնարկած նոր սանկցիաների՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության երեք սցենարներ` «հիմնական» (2022թ.` ՌԴ տնտեսության 11% անկում), «լավատեսական» (2022թ.՝ 7% անկում) և «վատատեսական» (2022թ.՝ 15% անկում)։ Սցենարների արդյունքներով 2022թ. ՀՀ տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3.0% անկման միջակայքում, իսկ միջնաժամկետում ՌԴ տնտեսության շոկի արդյունքում ՀՀ տնտեսությունը կկորցնի իր տնտեսական ներուժի մի մասը. 2026թ. իրական ՀՆԱ-ի կորուստը մինչշոկային կանխատեսումների նկատմամբ կկազմի 5-12%։
Հաշվի առնելով առկա զարգացումների շուրջ մեծ անորոշությունը, աշխատանքում բացահայտվել են նաև դրական և բացասական հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ՀՀ համար բացվող հնարավորությունները։
Հետպատերազմյան համախտանիշ. կյանքը պատերազմից հետո
Ամերիկացիների համար Վիետնամի պատերազմը պետության գոյության ողջ պատմության մեջ ամենաարյունալին է։ Ռազմական միջամտությունների 8 տարին խլեց 60 000 մարդու կյանք։ Մարտական գոտիներից Միացյալ Նահանգներ վերադարձավ 300 000 վիրավոր և հաշմանդամ զինվոր, իսկ 2000 և ավելի զինվոր համարվեց անհետ կորած։ Պատերազմը ամերիկացի ժողովրդի համար դարձավ հոգեբանական մեծ տրավմա։ Այս պատերազմը մեկն էր այն սակավաթիվներից, որտեղ ուղղակիորեն ներգրավված էին ԱՄՆ-ի քաղաքացիները, որտեղ նրանք զոհվում էին, և որտեղ նրանք պարտվեցին: Արդյունքում, Միացյալ Նահանգների շարքային քաղաքացիների շրջանում առաջացավ վախ նոր պատերազմների հանդեպ, որոնցում կարող էր մասնակցություն ունենալ ԱՄՆ-ը։ Այսինքն՝ «վիետնամական համախտանիշի» պատճառով ամերիկացիները պարզապես հրաժարվում էին սեփական կյանքը վտանգելու գնով պաշտպանել այլ ազգերի շահերը։
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի դեպքում, օրինակ, Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ կռվում էին սիրիացի վարձկաններ։ Մարդու իրավունքների սիրիական դատարանի տվյալներով՝ զինված հակամարտության հենց սկզբից Սիրիայից դուրս էր բերվել առնվազն 2050 վարձկան՝ 400 հոգիանոց խմբերով: Սա արդյունք է այն բանի, որ դեռ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր լրատվամիջոցներում հայտնվող նյութերի համաձայն՝ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հրաժարվում էր մասնակցել զինակոչին և ծառայել բանակում՝ գիտակցելով ու գնահատելով հնարավոր պատերազմին մասնակցելու հետևանքները։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին: