2022 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
Կուսակցությունների ինստիտուցիոնալացումն ընդդեմ «գունավոր» հեղափոխությունների. Հայաստանի քաղաքական համակարգի ճգնաժամի հաղթահարման դժվարություններն ու հնարավորությունները
2018թ. իշխանափոխության և 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Հայաստանի իշխանությունների շարունակական կապիտուլյացիան շատերի համար ակնհայտ դարձրեց Հայաստանի քաղաքական համակարգի խոր ճգնաժամի առկայությունը, սակայն դրա հաղթահարման երեք փորձերը՝ կործանիչ պատերազմից հետո, անհաջողության մատնվեցին: Իրավիճակը բնորոշ է հետխորհրդային տրանսֆորմացիայի գործընթացում գտնվող մի շարք պետությունների: Պատճառն այն է, որ առկա է համակարգային թերություն՝ դեռևս չկայացած բազմակուսակցական համակարգի լիակատար փլուզում, ինչը անգործունակ է դարձրել քաղաքական գործընթացների հիմնական դերակատարներին՝ կուսակցություններին: Որպես հետևանք՝ ֆորմալ սահմանադրական ինստիտուտների միջև քաղաքական մրցակցությունը փոխարինվել է ոչ ֆորմալ (հաճախ՝ օլիգարխիական) խմբերի պայքարով՝ հանգեցնելով հասարակության բարոյահոգեբանական կտրուկ անկման ու ինքնապաշտպանական մեխանիզմների տկարացման: Նման փոխարինման արդյունքում կուսակցությունները վերածվում են ձևական, անբովանդակ կառույցների, իսկ ոչ ֆորմալ օլիգարխիական խմբերի պայքարը արժեքներից ու սկզբունքներից զրկում է իշխանության համար մրցակցությունը, որն էլ հանգեցնում է գործընթացների ու կառույցների իմաստազրկման՝ պարարտ հող ստեղծելով «գունավոր» հեղափոխությունների համար: Այդ հեղափոխությունների շարժիչ ուժը դառնում են ոչ թե կայացած կուսակցությունները, այլ տարբեր խմբեր, որոնք ֆինանսավորվում և ուղղորդվում են ոչ օրինական աղբյուրներից: Ակնհայտ է, որ այդ խմբերի նպատակը կայուն, զարգացող պետության կայացումը չէ, այլ իշխանության զավթումը՝ վերպետական նպատակներով օգտագործելու համար: «Գունավոր» հեղափոխությունների կանխարգելման կամ, դրանց տեղի ունենալու դեպքում, հետևանքների վերացման ուղին քաղաքական համակարգի առողջացումն է՝ կառույցների ու գործընթացների հիմքում դնելով սկզբունքներն ու արժեքները: Դրա հաջողության նախապայմանն է կուսակցությունների ինստիտուցիոնալացումը, քանի որ սահմանադրական վարչակարգ ունեցող երկրներում կուսակցություններին վերապահված է համակարգաստեղծ դերակատարություն: Դա թույլ կտա էականորեն մեծացնել կուսակցության գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև դրա հիման վրա իշխանության գալով, ինստիտուցիոնալացնել պետական կառույցները՝ արդյունավետորեն լուծելով պետության առջև ծառացած խնդիրները:
Ծանր վիրավորանքի քրեականացման հետևանքները. օրենսդրի և Սահմանադրական դատարանի խնդրահարույց մոտեցումները
2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Մինչդեռ, պետք է արձանագրել, որ վիրավորանքն ու զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին: Այսպիսով, ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, տուրք տվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքական շարժառիթներին` ձևավորելով խոսքի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքների սահմանափակման թույլատրելիության վտանգավոր նախադեպ:
Սույն վերլուծությամբ «Լույս» հիմնադրամը փորձել է վեր հանել Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած խնդրահարույց եզրահանգումները, որոնց վերլուծությամբ փաստվում է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, թե՛ Սահմանադրական դատարանի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ:
ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս (2021)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները:
Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2023-2025թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: Քանի որ 2020-ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է օրենքով թույլատրելի առավելագույն շեմը, վերլուծությունում ուսումնասիրվել է նաև կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:
«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2021
Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։ Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է շուրջ 70 վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021թ. տարեկան հաղորդման վերաբերյալ
Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2021 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2021թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:
2021 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ
Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ: