Այս վերլուծությունը պատրաստ էր դեռևս նախքան սույն թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմական գործողությունների մեկնարկը․ սակայն կապված պատերազմի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ, այն չի հրապարակվել։
Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակում տեղի են ունեցել մի շարք անկյունաքարային կարևորության իրադարձություններ, որոնք երկրի արտաքին հարաբերությունների և դրանց դինամիկայի վրա մեծ ազդեցություն են թողել։ Այս չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանի ամենաակտիվ փուլում Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար (2015–2019թթ.), դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջերս իր հուշերը ամփոփ կերպով ներկայացրեց «Հայկական հեղափոխություն. մի անավարտ հեռագիր» կոչվող գրքույկով։ Իր հուշերում դեսպան Սվիտալսկին անդրադառնում է Հայաստանում իր գործունեության տարբեր դրվագների` հատկապես կենտրոնանալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի, ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի և հատկապես` Հայաստանում 2018թ. ապրիլյան հեղափոխությունից անմիջապես առաջ և հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Սույն գրախոսությամբ մենք հանգամանորեն անդրադարձել ենք այս չափազանց հետաքրքիր գրքույկում արտացոլված արտաքին քաղաքական խնդիրներին` օգնելով ընթերցողին առավել ընդգրկուն կերպով գնահատել Եվրոպական միության հայաստանյան գլխավոր ներկայացուցչի գնահատականները։ Գրախոսության շրջանակներում փորձել ենք նաև հասկանալ. արդյո՞ք դեսպան Սվիտալսկու առաքելությունը Երևանում կարելի է համարել հաջողված, և դատելով նրա գրքույկում ներկայացված հուշերից և մտորումներից` եկել ենք այն եզրակացությանը, որ հեղինակը չի կարողացել լուծել մարդկային, քաղաքական ու մասնագիտական գնահատականների միջև «ոսկե միջինը» գտնելու խնդիրը։
Հոդվածում քննարկվում են սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային նախորդած իրողությունները, որոնք խթանեցին պատերազմի սկսումը, վերլուծվում են պատերազմի արդյունքներն ու այն դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության իրավական ուժն ու քաղաքական նշանակությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները: Բացահայտվում է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիան հնարավոր դարձավ կարգավորման գործընթացը ներքաղաքական նպատակներին ծառայեցնելու, անիմաստ ու խիստ վտանգավոր «գաղափարներով» կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տասնամյակների ընթացքում ձևավորված սկզբունքներին ու համանախագահներին հակադրվելու, հնչեցվող զգուշացումներին ականջալուր չլինելու, միջազգային հարաբերությունները հիմնովին ձախողելու արդյունքում: Ցույց է տրվում, որ թեև պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը կարևոր էր հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղադրման մասով, սակայն ապօրինի է տարածքային խնդիրների լուծման առումով՝ հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու կապիտուլյացիայի ակտ է Հայաստանի համար: Այդուհանդերձ, Քարվաճառի ու Լաչինի շրջանների հանձնումից հետո անիմաստ է դրա վիճարկումը և ջանքերը պետք է կենտրոնացնել հակամարտության կարգավորման հնարավորությունների լիարժեք օգտագործման վրա՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի համանախագահների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը կարգավորման մյուս խնդիրների լուծման անհրաժեշտության մասին՝ հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա: Իրավիճակը դեռևս կարելի է փրկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և անկախության միջոցով: Խնդրի բարդությունը պատերազմի արդյունքում ստեղծված չափազանց ծանր պայմաններում, կառավարման համակարգային ճգնաժամը ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ ներքին կյանքում առկա բազմաթիվ հիմնախնդիրների առնչությամբ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների ու մարտահրավերների հնարավոր լուծումների համար անհրաժեշտ խիստ բարձր մասնագիտական որակներ ունեցող աշխատանքի շուտափույթ կազմակերպման հրամայականը, պահանջում է նոր կառավարության ձևավորում ու գործունեություն, համազգային բացառիկ համախմբում և ուժերի ու կարողությունների կենտրոնացում, բարձրակարգ մասնագետների ընդգրկում համազգային աղետի հաղթահարման համար:
Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկամուտների և ծախսերի պլանային մակարդակների համեմատությանը նախորդ տարիներին դիտարկված փաստացի ցուցանիշների հետ: Վերջում կատարվել են եզրահանգումներ՝ գնահատելու, թե արդյոք բյուջեն հասցեագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում:
Այս վերլուծությունը պատրաստ էր դեռևս նախքան սույն թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմական գործողությունների մեկնարկը․ սակայն կապված պատերազմի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ, այն չի հրապարակվել։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի խորհրդանշական 75-րդ նստաշրջանը իր վրա է սևեռել ողջ աշխարհի ուշադրությունը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ի հայտ եկած գլոբալ ճգնաժամը և հակահամաճարակային պայքարում միջազգային առաջնորդության վակուումը։ Երկրների մեծ մասը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնը օգտագործում են արտաքին քաղաքական տարաբնույթ հարցերի շուրջ իրենց հիմնական մոտեցումները ներկայացնելու նպատակով. այնտեղ հնչող ելույթները զուտ իրավիճակի նպատակահարմարությունից բխող տեքստեր չեն, այլ անցնում են լուրջ նախապատրաստական փուլ և բխում են տվյալ երկրների ռազմավարական պատկերացումներից։ Այս առումով, կարևոր է հասկանալ, թե ինչպես ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնը օգտագործվեց Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրենց հիմնական ուղերձը աշխարհին ու սեփական հանրությանը մատուցելու նպատակով։ Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթների հիմնական շեշտադրումներին՝ դրանք դիտարկելով համեմատության մեջ։
Այս վերլուծությունը պատրաստ էր դեռևս նախքան սույն թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմական գործողությունների մեկնարկը․ սակայն կապված պատերազմի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ, այն չի հրապարակվել։
Փոքր պետությունները հաճախ թերագնահատում են գլոբալ իրողությունների կարևորությունը՝ պետության անվտանգության տեսանկյունից, մինչդեռ անցանկալի աշխարհաքաղաքական զարգացումների առումով վերջիններս առավել խոցելի են, քանի որ դրանց նկատմամբ ոչ համաչափ արձագանքը կարող է նման երկրներին կանգնեցնել էկզիստենցիալ վտանգի առջև։ Անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը եղել է այն, որ երկրի զարգացման տարբեր փուլերում իշխանությունները հիմնականում կարողացել են համարժեք ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական գործընթացներին և երկիրը զերծ պահել դրանցից բխող տարբեր սպառնալիքներից և ցնցումներից։ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով աշխարհում ստեղծված ճգնաժամը, ինչպես բոլոր գլոբալ ճգնաժամերի պարագայում, ավելի է արագացնում արդեն իսկ սկսված աշխարհաքաղաքական փոփոխությունների գործընթացները։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք գնահատել կորոնավիրուսի համավարակի աշխարհաքաղաքական հետևանքները, փոփոխվող աշխարհակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև հասկանալ Հայաստանի և տարածաշրջանի վրա այդ փոփոխությունների հնարավոր ազդեցությունը։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Կարող է թվալ, որ երբ դեռ պատերազմը չի ավարտվել, վաղ է խոսել զինադադարին հաջորդող անելիքների մասին։ Սակայն ինչ անելու խնդրին այսօր անդրադառնալու հրամայականը գալիս է նաև բառացիորեն վաղվա օրվա կարևորումից:
Երեք տասնամյակից ավելի մղվող պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին։ Սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիան պահանջում է բացարձակ համախմբում՝ ոչ միայն թշնամուն ռազմաճակատում ջախջախելու հանար, այլև Արցախի միջազգային ճանաչման համար, որովհետև ստեղծված իրավիճակն աննախադեպ է և առավելագույնս նպաստավոր դրա համար.
Իհարկե, միջազգային ճանաչումը չափազանց բարդ խնդիր է, սակայն այլ ակնկալիք միջազգային հանրությունից՝ որպես հետագայում նման ագրեսիաների կրկնությունը բացառող գործոն, պարզապես չկա։ Հետևաբար, բոլոր ջանքերը, միջոցներն ու հնարավորությունները պետք է կենտրոնացնել Արցախի միջազգային ճանաչման վրա, որի ամենաարդյունավետ սկիզբը կարող է լինել Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ճանաչումը։
Դրա համար նախ հարկ է սահմանել փոխկապակցված ներքին և արտաքին նպատակներն ու դրանց հասնելու անհետաձգելի քայլերն ու միջոցները։