Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
Անօդաչու թռչող սարքերը աշխարհում լայն կիրառում են ստացել կենսագործունեության տարբեր բնագավառներում՝ սկսած ռազմական ոլորտից մինչև կոմերցիոն ոլորտ։
Քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքերի (ՔՆԱԹՍ) կիրառմամբ պայմանավորված՝ քաղաքացիական ավիացիայի տեսանկյունից առաջացող անվտանգային սպառնալիքներին զուգահեռ, ծագում են նաև մի շարք սպառնալիքներ՝ պայմանավորված ահաբեկչություն իրականացնելու նպատակներով ՔՆԱԹՍ-երի օգտագործման հավանականությամբ, ՔՆԱԹՍ-երի կիրառման արդյունքում անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու հավանականությամբ և ՔՆԱԹՍ-երի միջոցով մասնավոր կյանքի անձեռնմխելիության ու անձնական տվյալների մշակման կանոնների խախտման հավանականությամբ։
Հայաստանի Հանրապետության պրակտիկայի և իրավական դաշտի վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՔՆԱԹՍ-երով պայմանավորված պոտենցիալ սպառնալիքները անտեսվում են պետական մակարդակով, ինչն արտահայտվում է, մասնավորապես, այդպիսի սպառնալիքների նվազեցմանն ուղղված պետական քաղաքականության, ռազմավարական բնույթի փաստաթղթերի և համապարփակ իրավական կարգավորումների բացակայությամբ։ Բավական է միայն փաստել, որ ՀՀ տարածքում մինչև 50 կգ ՔՆԱԹՍ-երի շահագործումն ըստ էության չի կարգավորվում։ Նման իրավիճակը ստեղծում է լուրջ սպառնալիքներ պետության համար։
ՔՆԱԹՍ-երի վերաբերյալ իրավական կարգավորումների միջազգային փորձի ուսումնասիրության լույսի ներքո, սույն վերլուծությամբ ներկայացվում են մի շարք առաջարկներ՝ ուղղված խնդրի վերաբերյալ ռազմավարական մոտեցումների ուրվագծմանն ու ՔՆԱԹՍ-երի կիրառմամբ պայմանավորված սպառնալիքները նվազեցնելուն։ Առաջարկները կարող են օգտագործվել ոլորտի արդյունավետ և իրատեսական կարգավորման նպատակով ռազմավարական փաստաթղթեր, իրավակարգավորումներ մշակելու և գործնական միջոցառումներ ձեռնարկելու համար։
Կարևոր է, որ պետական կառույցների մոտեցման հիմքում դրվեն հետևյալ ընկալումները՝
2022թ. ապրիլից արձանագրվում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների աննախադեպ բարձր աճ, որը, սակայն, հնարավոր չէ բացատրել բացառապես ՀՀ արտահանման ներուժի աճով։
Հայտնի է, որ 2022թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառմամբ:
Հետազոտությունը նվիրված է ՀՀ արտահանման, այդ թվում՝ վերարտահանման, կառուցվածքի ուսումնասիրությանը, դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնների վերհանմանը, ինչպես նաև դրանց շարքում մեծ տեղ զբաղեցնող արտածին գործոնների՝ 2022թ. տնտեսական աճի վրա ազդեցությանը։
Աշխատանքում իրականացվել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ներկա իրավիճակի և զարգացման դինամիկայի վերլուծություն, նշվել են վերջին տարիներին տեղի ունեցած առավել էական փոփոխությունները և արտաքին առևտրաշրջանառության աճի վրա դրանց հավանական ազդեցությունները։ Մոտավորապես գնահատվել է ՀՀ տնտեսության՝ 2022թ. արտահանման մեջ վերարտահանման ծավալը, ինչպես նաև տնտեսական աճի վրա դրա ազդեցության չափը։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը:
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
2016թ. Ապրիլյան պատերազմից հետո, հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրվեց «Ազգ-բանակ» տեսլականի շուրջ ՀՀ զինված ուժերի արդիականացման հայեցակարգը։ Նշված հայեցակարգի շրջանակներում կատարվեց պաշտպանական ոլորտի օրենսդրության համալիր վերանայում, մշակվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, ներդրվեցին «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, ստեղծվեց զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրման հիմնադրամ։ 2018-ի իշխանափոխությունից հետո «Ազգ-բանակ» տեսլականի դեմ նոր իշխանությունները լուրջ հակաքարոզչություն ծավալեցին, ու թեև հետագայում իշխանությունները փորձեցին կրկնօրինակել «Ազգ-բանակ» տեսլականի որոշ տարրեր, մասնավորապես՝ աշխարհազորի ստեղծման միջոցով, սակայն հայեցակարգը, որպես այդպիսին, շարունակում էին ցուցադրաբար մերժել։ 44-օրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի համար «Ազգ-բանակ» հայեցակարգը այլընտրանք չունի։
Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական պայմաններում «Ազգ-բանակ» գաղափարը առավել քան այժմեական է, ինչպես նաև դիտարկելով Դիմադրության գործառնական հայեցակարգը (ԴԳՀ)՝ որպես «Ազգ-բանակ» գաղափարի հնարավոր կարևորագույն հայեցակարգային բաղադրիչներից մեկը, «Լույս» հիմնադրամը թարգմանել և համառոտագրել է Օտտո Ֆիալիայի 2020-ին հրապարակված «Դիմադրության գործառնական հայեցակարգ» վերնագրով աշխատությունը։ Միաժամանակ փորձ է արվել ներկայացնել այդ հայեցակարգի կիրառելիությունը «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակներում։
Դիմադրության գործառնական հայեցակարգը (ԴԳՀ) (Resistance Operating Concept (ROC) շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ի՝ Եվրոպայում հատուկ գործողությունների հրամանատարության (SOCEUR) կողմից, տարբեր սեմինարների տեսքով, իսկ հետագայում այն արտացոլվել է Օտտո Ֆիալիայի 2020-ին հրապարակված «Դիմադրության գործառնական հայեցակարգ» վերնագրով աշխատության մեջ։ Հայեցակարգն ուսումնասիրում է այն գործողությունները, որոնք կարող է ձեռնարկել ինքնիշխան պետությունը՝ իր ազգային պաշտպանական ռազմավարությունը ընդլայնելու և ազգային ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական կորստից պաշտպանվելուն նախապատրաստվելու համար:
Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ: