Տեղեկանք Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ
Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում քաղաքապետարանի գործունեության հիմնական արդյունքները՝ ձեռքբերումները և կորուստները: Այն ցույց է տալիս, թե եկամուտների հավաքագրման փաստացի մակարդակը որքանով է շեղվում ծրագրային ցուցանիշից: Բացի այդ, հաշվետվությունում ցույց է տրվում, թե արդյոք ծախսերը կատարվել են նախանշված պլանին համապատասխան: Նկարագրվում է նաև փաստացի եկամուտների և ծախսերի կառուցվածքը: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել Երևանի բյուջեի կատարողականը և կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Էրդողանական Թուրքիայի ավտորիտար ուղին և Հայաստանը
Թուրքիայի ներքաղաքական գործընթացները, այդ երկրում պետական գաղափարախոսության փոփոխությունները մեծապես ազդում են Անկարայի տարածաշրջանային քաղաքականության վրա։ Էրդողանի ավտորիտար Թուրքիան՝ համեմված ազգայնական և իսլամական գաղափարներով, կրկին դարձել է տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Հետևաբար, Թուրքիայից եկող մարտահրավերները գնահատելիս անհրաժեշտ է ոչ միայն ուսումնասիրել վերջինիս արտաքին և անվտանգային քաղաքականությունը, այլև ճիշտ գնահատել այնտեղ տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները։
Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել Էրդողանի կողմից Թուրքիայում ավտորիտար իշխանության հաստատման և ամրապնդման գործընթացները, դրանց գաղափարական հիմքերը, ազդեցությունը Անկարայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության վրա։ Միաժամանակ արձանագրել ենք, որ երկրում ավտորիտարիզմի ձևավորման ճանապարհին Թուրքիայի և Հայաստանի գործող իշխանությունների գործելաոճի որոշ դրվագներ ունեն տարօրինակ նմանություններ։ Եթե Թուրքիայում Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդումը միտված է այդ երկրի ազգայնական, ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը, ապա Հայաստանում ավտորիտար համակարգի հաստատումը, այն էլ առանց որևէ պետականամետ գաղափարախոսության, արդեն իսկ երկիրը կանգնեցրել է աղետի առաջ և կարող է առհասարակ սպառնալ պետականության գոյությանը։
Տնտեսական ազատության ինդեքս (2021)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Սոցիալական շարժունության ինդեքս (2020)

Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՀ տնտեսությունում. Պատճառներ և հետևանքներ
2019 թվականի դրությամբ ՀՀ-ում ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 7.2%: Սա Հարավկովկասյան տարածաշրջանի վատագույն ցուցանիշն է: Եվ եթե հաշվի առնենք նաև, որ ՀՀ տնտեսությունը ընթացիկ հաշվի դեֆիցիտով բնորոշվել է մշտապես` անկախության առաջին տարիներից ի վեր, ապա ակնհայտ կդառնա, որ տնտեսական զարգացման մոդելում առկա են կառուցվածքային անհամամասնություններ:
Սույն վերլուծությունում ցույց է տրվել, որ ՀՀ-ում ընթացիկ հաշվի դեֆիցիտի խորքային պատճառը ազգային խնայողությունների անբավարար մակարդակն է: Հիմնավորվել է նաև, որ այս երևույթը վտանգավոր է այնքանով, որ հանգեցնում է մասնավոր և պետական հատվածների համախմբված արտաքին պարտքի ծավալների աճին: Երկակի դեֆիցիտների վարկածի փորձարկման արդյունքում պարզվել է, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան կարող է նպաստել ՀՀ տնտեսության արտաքին հատվածի հավասարակշռության ձևավորմանը:
ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը Հայաստանում (2016-2020թթ․)
Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանն աջակցությունը հիմնականում տրամադրում է Եվրոպական հարևանության գործիքի ներքո՝ յուրաքանչյուր տարի երկրի հետ կնքված տարեկան գործողությունների ծրագրին համապատասխան։ Այդ ծրագրերով սահմանվում են ԵՄ կողմից աջակցության ոլորտները և աջակցության տրամադրման ձևաչափերն ու մեխանիզմները, որոնցից մեկը Բյուջետային աջակցությունն է։
Բյուջետային աջակցությունը ԵՄ ֆինանսական օժանդակության հիմնական գործիքներից է, որի շնորհիվ գործընկեր պետությանը հնարավորություն է տրվում բարելավելու ոլորտային պետական քաղաքականությունները, ինչպես նաև քաղաքականություն իրականացնելու կարողություններն ու ռեսուրսները:
Այս հետազոտությունը ներկայացնում է ՀՀ-ին տրամադրված ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը, դրանց իրականացման սկզբունքները և ընթացքը 2016-2020թթ․ ժամանակահատվածում։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվարին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան և Բայդենի վարչակազմի «հակառուսական» թևը
Այս վերլուծությունը նվիրված է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Ռուսաստանի նկատմամբ արտաքին քաղաքականության տեսլականի քննարկմանը։ Ուսումնասիրելով Բայդենի և իր վարչակազմի անդամների նախկինում և ներկայումս արտահայտած դիրքորոշումները Ռուսաստանի և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մասին, ակնհայտ է դառնում, որ Բայդենի վարչակազմում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ունեն հատուկ ընդգծված հակառուսական մոտեցումներ։ Վերջիններս Ռուսաստան-ԱՄՆ լայնածավալ համագործակցության հեռանկար չեն տեսնում, հատկապես ՌԴ ներկայիս նախագահի օրոք։ Միևնույն ժամանակ չի բացառվում ընդհանուր շահերի շուրջ հնարավոր համագործակցությունը, ինչպես օրինակ միջուկային զենքի սահմանափակման ոլորտում։ Ռուսաստանը շարունակվելու է դիտարկվել որպես գլխավոր մրցակից-պետություն ԱՄՆ-ի համար, իսկ ԱՄՆ-ն բոլոր ուղղություններով փորձելու է դիմակայել ռուսական ազդեցության տարածմանը:
Վերջին տարիներին «Լույս» հիմնադրամի հրապարակումներում բարձրաձայնված Հայաստանի Հանրապետության տնտեսության հինգ խնդիրներ և դրանց հետևանքները
«Լույս» հիմնադրամի կողմից հրապարակվող վերլուծություններում պարբերաբար մատնանշվում են հարկաբյուջետային հատվածի առկա խնդիրների մասին, որոնց թվում են՝ կապիտալ ծախսերի թերակատարումը, պարտքի հաշվին ընթացիկ ծախսերի իրականացումը և այլն: Այդ սխալների հետևանքով, արդեն իսկ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցել է զարգացող երկրների համար ռիսկային համարվող 60% շեմը, ինչը նշանակում է, որ պետական պարտքի կայունությունը վտանգված է: Դրա հետագա աճը կարող է բերել երկրի անվճարունակության իրավիճակի, որը Հայաստանի ներկա ծանր պայմաններում կունենա կործանարար հետևանքներ: ՀՀ տնտեսության մեջ առկա՝ մատնանշված բազմաթիվ չլուծված խնդիրները, որոնցից հինգին առավել մանրամասն անդրադարձ է կատարվել, կորոնավիրուսի երկու ալիքները, կառավարության հակաճգնաժամային ծրագրերի մեծ մասի ձախողումը, Արցախյան պատերազմը, դրա բացասական արդյունքը և քաղաքական անկայունությունը, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում առաջացրել են խոր անկում, որի տեսանելի հետևանքը 7.5% տնտեսական ակտիվության անկման ցուցանիշն է: