Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մեծ Բրիտանիայի արտաքին-անվտանգային քաղաքականության հնարավոր փոփոխությունները Բրեքզիթի գործընթացի ավարտից հետո․ հետևանքները Հարավկովկասյան տարածաշրջանի համար

Հարավկովկասյան տարածաշրջանը ավանդաբար եղել է Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական շահերի և հետաքրքրությունների առանցքում, և այժմ էլ Լոնդոնը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Այս վերլուծությամբ փորձել ենք հասկանալ Բրեքզիթի գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, ինչպես նաև գնահատել, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի քաղաքականության վրա։ Մի շարք գործընթացների ուսումնասիրությունը թույլ է տվել հանգել այն եզրակացությանը, որ Բրեքզիթի գործընթացի ավարտից հետո Լոնդոնը փորձելու է ավելի ամրապնդել Հարավային Կովկասում իր ներկայությունն ու ազդեցությունը։ Այդ ներկայությունը հնարավոր է և պետք է օգտագործել ի շահ Հայաստանի, այդ թվում՝ նաև Արցախյան հարցում, օգտագործելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի կապերն ու հեղինակությունը։

  


Համաճարակային իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ համաձայն «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցի»

Հրապարակվել է «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցը», որտեղ ներկայացվում է աշխարհի 200 երկրներում կորոնավիրուսի հետևանքվ ստեղծված իրավիճակը՝ անվտանգության վարկանիշը և սպառնալիքները։ Սույն վերլուծությամբ փորձել ենք առանձնացնել Հայաստանի համար առավել ուշագրավ տվյալները, ինչպես նաև համեմատել դրանք տարածաշրջանի մյուս երկրների տվյալների հետ։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանը զբաղեցրել է 81-րդ տեղը՝ զիջելով տարածաշրջանի բոլոր երկրներին։ Միաժամանակ, դրանում արտացոլված տվյալները վկայում են, որ Հայաստանում ստեղծված համաճարակային ծանր իրավիճակը պայմանավորված է ոչ թե պետության ներուժի սահմանափակ լինելու հանգամանքով, բնակչության վարքագծով և մշակույթով, այլ կարանտինի ձախողմամբ և անարդյունավետ կառավարմամբ։

  


ՀՀ ստվերային տնտեսության գնահատումը հարկային համակարգի տեսանկյունից

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական ռեֆորմները կարող են հաջողել, եթե հենվում են արժանահավատ և համակողմանի տեղեկատվության վրա: Վերջինս թույլ է տալիս իրականացնել մակրոտնտեսական իրավիճակի ճշգրիտ ախտորոշում՝ հիմքեր ստեղծելով արդյունավետ կառավարչական որոշումների համար: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է ՀՀ ստվերային տնտեսության ծավալների քանակական գնահատումը: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ սույն հետազոտությունում կառուցվել է տնտեսաչափական մոդել` հիմնված կանխիկի պահանջարկի մեթոդի վրա: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ստվերային տնտեսությունը կազմում է ֆորմալ ՀՆԱ-ի 27-28%-ը: Ընդ որում, սկսած 2016 թվականի կեսերից՝ ՀՀ-ում նկատվել է ստվերի կրճատման տեմպերի դանդաղում: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է վերանայել ՀՀ ստվերային տնտեսության ֆորմալացման ռազմավարությունը՝ կարևորելով հետևյալ 3 ուղղությունները՝ հարկային կանոնների վերանայում, հարկային վարչարարության մոդելի փոփոխություն և կանխիկ գործարքների սահմանափակումներ:

  


2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


Զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն (2018-2019թթ․ ժամանակահատված)

Զբոսաշրջությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։ Զարմանալի չէ, որ դրա զարգացումը և զբոսաշրջային հոսքերի աճի ապահովումն իրենց արտահայտությունն են գտել ինչպես 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, այնպես էլ և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։ Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման համար ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը 2018-2019 թվականների ընթացքում, անդրադարձ է կատարվում նաև համաճարակի ազդեցությանը ոլորտին:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված միջոցառումները արդարադատության ոլորտում․ միջազգային փորձն ու Հայաստանը

Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը աշխարհում ստիպել է փնտրել և ներդնել այլընտրանքային կառուցակարգեր` այնպես, որ հնարավոր լինի ապահովել մի կողմից՝ պետական մարմինների անխափան գործառնությունը, հանրային ծառայությունների մատուցումը, մյուս կողմից՝ կասեցնել հիվանդության տարածումը և ապահովել հանրային առողջությունն ու անվտանգությունը։ Հանրային ծառայությունների արդյունավետ մատուցումը չի կարող շրջանցել արդարադատության ոլորտը, քանի որ ժամանակակից իրավական պետությունների առանցքում մարդն է, նրա արժանապատվությունն ու իրավունքները։ Պետությունը պարտավոր է երաշխավորել մարդու հիմնական իրավունքների իրականացման պատշաճ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Ուստի, հետազոտության մեջ ուսումնասիրվել են նոր կորոնավիրուսային վարակի հետևանքները կանխելու նպատակով արդարադատության ոլորտում տարբեր երկրներում ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական իրավունքի և դատավարության, էլեկտրոնային արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քրեակատարողական իրավունքում: Համեմատականներ անցկացնելով Հայաստանում և այլ երկրներում իրականացվող՝ համավարակով պայմանավորված միջոցառումների միջև՝ ներկայացված են արդարադատության ոլորտում լրացուցիչ միջոցառումների առաջարկներ։

  


Կարծիքի արտահայտման ազատությունը և «ատելության խոսքը»․ Հայաստանի օրենսդրության և միջազգային փորձի վերլուծություն

2020թ. մայիսի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար («ատելության խոսք»): «Լույս» հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության շրջանակներում վերլուծության է ենթարկվել ատելության խոսքի քրեականացման իրավաչափությունը՝ այն դիտարկելով կարծիքի արտահայտման ազատության և դրա սահմանափակման իրավաչափության համատեքստում։ Ներկայացված են նաև ատելության խոսքի սահմանափակման հարցում միջազգային փաստաթղթերի կարգավորումներն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, ինչպես նաև այլ երկրների փորձառությունը։

  


Քաղաքականության թատերականացում

Սույն հոդվածում փորձ է արվում վերլուծելու քաղաքական գործընթացի թատերականացման տեխնոլոգիան՝ քաղաքական սիմվոլիկայի գլխավոր կերպարների մասնակցությամբ: Հոդվածում դիտարկվում է քաղաքական կառնավալի (դիմակահանդես) ֆենոմենը՝ վարքաբանական և կերպարային դրսևորման բոլոր առանձնահատկություններով: Կառնավալի հիմնական նպատակը ու գործառույթը զանգվածներին անհրաժեշտ գործողությունների դրդելն է այնպես, որ «ինքնուրույն» վարքի դրսևորման պատրանք ձևավորվի: Հոդվածում քաղաքականության թատերականացման ուսումնասիրությունը իրականացվել է խաղերի տեսության տրամաբանությամբ:

  


Նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամի հաղթահարման միջոցառումները աշխարհում և Հայաստանում. համեմատական վերլուծություն

Նոր կորոնավիրուսը (COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Որոշ կառավարություններ կենտրոնացել են ֆինանսական օժանդակության անհատույց ձևերի վրա, մյուսները՝ փոխհատուցվող: Սույն հետազոտությունը միտված է ուսումնասիրելու COVID-19 ճգնաժամի հաղթահարման միջոցառումների միջազգային փորձը՝ ՀՀ կառավարության ձևավորած ֆիսկալ փաթեթի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Մասնավորապես, վերլուծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների (Գերմանիա, Հունգարիա), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած միջոցառումները, դրանց ծավալները և նպատակները: Հիմնվելով այս արդյունքների վրա՝ ուսումնասիրվել է ՀՀ հակաճգնաժամային քաղաքականության համապատասխանությունը ժամանակի և հայաստանյան իրականության պահանջներին:

  


Back to top
Close