Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2018-2019)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


Ամփոփ տեղեկանք 2020թ. Երևանի բյուջեի վերաբերյալ

Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսները և ցուցանիշները (2019)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացն ուղեկցվում էր նաև գործարար և ներդրումային միջավայրին առնչվող խնդիրների սուր քննադատությամբ, մրցակցային արդար միջավայրի, բոլորի համար հավասար տնտեսավարման հնարավորությունների ստեղծման, ներդրումների և տնտեսական աճի խոստումներով: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց նոր կառավարությունը հայտարարեց նաև «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին։

Հեղափոխական ամբիոններից տրված խոստումները որոշակիորեն  իրենց արտացոլումը գտան իշխող ուժի նախընտրական ծրագրում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման մեջ:

Սույն հետազոտության նպատակը կառավարության և իշխող ուժի գործունեության գնահատումն է` վերը նշված ծրագրերով տրված խոստումներին համապատասխանության տեսանկյունից:

  


ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները սկսեցին զարգանալ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, և այսօր ԵՄ հետ համագործակցությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

2017 թվականին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրությամբ սկիզբ դրվեց ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանը։ Սույն հետազոտությունը ներկայացնում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները, դրա իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակված փաստաթղթերը, ծրագրերը և ռազմավարությունները, ինչպես նաև դրանց իրագործման նպատակով ԵՄ կողմից տրամադրվող աջակցության մեխանիզմները։

  


ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ստեղծեց երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նոր հնարավորություններ և սպասումներ, որոնց իրագործման ուղղությամբ պատկերացումներն իրենց տեղը գտան 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։

Նշված ծրագրերում անդրադարձ կա նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կարևորությանը, այդ ուղղությամբ նախատեսվող հիմնական քայլերին  և կոնկրետ միջոցառումներին: Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է ՓՄՁ զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման ընթացքը 2018-2019 թվականներին:

  


Արտահանման խթանմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի գաղափարներն իրենց արտահայտությունը գտան 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի, «Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու ․․․ արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»։

Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է արտահանման խրախուսման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման ընթացքը 2018-2019 թվականներին:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


2019թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ ուսումնասիրություն

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


Back to top
Close