ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Յո՞ երթաս, Հայաստան. 2025. Կառավարելի քաոս
Անկախության վերականգնման արշալույսից ի վեր թույլ տրված մի շարք լուրջ սխալների կուտակման հետևանքով 2018թ. հակասահմանադրական իշխանափոխությամբ ձևավորված ապազգային, աստվածուրաց, անհավատ, արժեզուրկ, ընչաքաղց ու տգետ իշխանությունն անհագուրդ մոլագարությամբ գործում է այնպիսի ավերներ, որոնք ոչ միայն փորձում են ոչնչացնել իրենցից առաջ անքննելի համարված հիմնարար արժեքները (Արցախի պետականություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, Հայաստանի Հանրապետություն), այլև ամեն ջանք գործադրում են պղծելու և արժեզրկելու համար այն հիմքերը (ազգ, հայրենիք, ընտանիք, դավանանք, նվիրում, բարոյականություն, պետական ինքնիշխանություն, կրթություն, գիտություն), որոնց հիման վրա է միայն հնարավոր կանխել վերջնական կործանումն ու բարդ, տևական ու ծանր աշխատանքով վերականգնել աղետաբեր կորուստները։
Հայաստանը հայտնվել է ոչ միայն ներքին նողկալի դավադրությունների, հակասահմանադրական քաղաքական խրախճանքների, ստի, կեղծիքի, աճպարարությունների ու խեղկատակության, այլև արտաքին բարդ մարտահրավերների հորձանուտում։ Աղետալի իրավիճակը շարունակաբար խորանում է, քանի որ իրադարձությունները զարգանում են աննախադեպ միջազգային գործընթացների՝ եռաբաղադրիչ (գլոբալացում, հետխորհրդային տրանսֆորմացիա և նոր աշխարհակարգի ձևավորում) բարդ տրանսֆորմացիայի ավարտական փուլի պայմաններում։ Նման իրավիճակների հաղթահարման համար պահանջվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործընթացների, դրանցից բխող մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավորությունների լիարժեք ու հիմնավոր գնահատում։ Այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է առանձին-առանձին դիտարկել նախ իրադարձությունների զարգացումը աշխարհաքաղաքական միջավայրում, ապա ներպետական հարաբերությունների շրջանակում և երրորդ՝ դրանք միմյանց կապող հարթությունում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը վերլուծելով որպես արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ներքին հնարավորությունների ձևավորման ու օգտագործման արդյունավետության/ անարդյունավետության բացահայտման միջոց։
Հոդվածում ներկայացվում է «Կառավարելի քաոսի» հայեցակարգը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը՝ միաբևեռ աշխարհակարգի կառուցման նպատակով։ Հայեցակարգը, որի հեղինակն է ամերիկացի դիվանագետ Ս․ Մանը,կառուցված է բնական գիտություններում անցած դարի 80-ական թվականներից կիրառվող «Քաոսի տեսության» հիման վրա՝ հիմնովին վերանայելու համար միջազգային հարաբերությունների հիմքերը և նոր աշխարհակարգը կառուցելու որպես միաբևեռ։ Այն մերժում է միջազգային իրավունքի կիրառումը միջազգային հարաբերություններում՝ ԱՄՆ ազգային շահերը համարելով գերակա ցանկացած կարգի ու նորմերի նկատմամբ։ Ցույց է տրվում, որ նման մոտեցումը ոչ միայն ոտնահարում է մյուս պետությունների իրավունքները, այլև հիմք է դառնում, որպեսզի ճանաչված կամ չճանաչված փոքր պետությունների նկատմամբ կիրառվեն ռազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն։ Ըստ այդ հայեցակարգի՝Միացյալ Նահանգներն այդ նպատակներին հասնելու համար նման երկրներում պետք է ձևավորի քաոսային իրավիճակներ, իրականացնի «գունավոր հեղափոխություններ»՝ կառավարելի իշխանություններ հաստատելու համար, փոխի այդ երկրների հասարակությունների մտածելակերպն ու դրա հիմքում եղած արժեհամակարգը։
Շարքի հաջորդ հոդվածներում կներկայացվեն իրավիճակն ու դրանից բխող բարդ մարտահրավերնեը, դրանց հնարավոր աղետալի հետևանքներն ու կանխման հնարավորությունները։
ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2024)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024թ. տարեկան հաղորդման վերաբերյալ
Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2024 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2024թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:
ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2025)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս (2024)

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ կառավարության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2026-2028թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: