Համաշխարհային տնտեսական համաժողովի ինդեքսներ
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների արտերկրից ֆինանսավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները և միջազգային փորձը
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը պետությունների համար առաջացնում է որոշակի մտահոգություններ։ Արդյունքում, նման կազմակերպությունների նկատմամբ առանձին երկրներում սահմանվում են թափանցիկության և հաշվետվողականության ավելի խիստ պահանջներ՝ հաշվի առնելով փողերի լվացման և ահաբեկչության հնարավոր դեպքերի կանխարգելումը, ինչպես նաև պետության և հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտերկրից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների համար հաշվետվողականության և թափանցիկության հատուկ պահանջներ նախատեսված չեն։ Վերլուծության մեջ ներկայացվում է հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների` արտերկրից ֆինանսավորումը կարգավորող միջազգային փորձը և թափանցիկության և հաշվետվողականության հատուկ կարգավորումներ Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հնարավորությունը։