2023 թվականի հոկտեմբերի 17-18-ին Պեկինում տեղի ունեցավ միջազգային համագործակցության «Գոտի և ճանապարհ» երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 2 տասնյակ երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պատվիրակներ ավելի քան 130 երկրներից։ «Լույս» հիմնադրամը նախորդ տարիներին հրապարակած տարբեր վերլուծություններում անդրադարձել է չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հնարավորություններին՝ ընդհանուր առմամբ խրախուսելով չինական այս մեգանախագծին Հայաստանի ավելի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Ցավոք, նախորդող տարիներին Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն որևէ էական առաջընթաց չի արձանագրել Չինաստանի հետ հարաբերություններում, այլև նրա տարօրինակ արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանն առավել է ընկղմվել Արևելք-Արևմուտք սրվող առճակատման որոգայթում։
Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի տեսք ունի այսօր չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծը՝ նախագահ Սի Ծինփինի կողմից այն առաջ քաշվելուց 10 տարի անց, որոնք են ծրագրի ձեռքբերումներն ու հեռանկարները։ Միաժամանակ վերլուծել ենք նախագծում տարածաշրջանի երկրների ներգրավվածության մակարդակը, ինչպես նաև փորձել ենք հասկանալ, թե որն է այս ուղղությամբ ՀՀ գործող իշխանությունների քաղաքականության տրամաբանությունը։ Ի վերջո, եկել ենք այն եզրահանգմանը, որ ինչպես «Գոտի և ճանապարհ» կարևորագույն նախաձեռնության նկատմամբ ոչ պատշաճ հետաքրքրությունը, այնպես էլ ընդհանուր առմամբ Չինաստանի պես գերտերության նկատմամբ վարվող անհամարժեք արտաքին քաղաքականությունը ոչ թե պարզապես արտաքին քաղաքական թերի հաշվարկների և կորսված հնարավորությունների արդյունք են, այլ ՀՀ իշխանությունների շատ որոշակի աշխարհաքաղաքական ընտրության արտացոլում։
Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:
2023 թվականը աչքի ընկավ հայ-ամերիկյան ակտիվ շփումներով: Այդ ակտիվությունը կարելի է պայմանավորել Հարավային Կովկասում ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերով և Ռուսաստանի հետ վերջինիս մրցակցությամբ։ Հաշվի առնելով Հայաստանում 2020թ. պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ ՀՀ ներկայիս իշխանությունների պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ը ակտիվ միջնորդի դեր է ստանձնել։ Սույն հոդվածում առանձնացրել ենք այն ուղղությունները, որոնցում ԱՄՆ-ը իրականացրել է իր պրոակտիվ քաղաքականությունը։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկամուտների և ծախսերի պլանային մակարդակների համեմատությանը նախորդ տարիներին դիտարկված փաստացի ցուցանիշների հետ: Վերջում կատարվել են եզրահանգումներ՝ գնահատելու, թե արդյոք բյուջեն հասցեագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը 9-ամսյա շրջափակումից հետո հարձակում գործեց Արցախի քաղաքացիական բնակչության վրա՝ իրականացնելով վայրագություններ, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտմանը։ Ամերիկյան մամուլը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության բռնի տեղահանմանը:
Սույն հոդվածում առանձնացրել ենք, թե ինչ հարցեր են քննարկվել և ինչպես են այդ դեպքերը ներկայացվել ամերիկյան լրատվամիջոցների կողմից՝ հայ բնակչության էթնիկ զտման վերաբերյալ իրենց հոդվածներում։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում 2023թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ²) և Ադրբեջանի (86,600 կմ²) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին՝ հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառություններից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Գիտակցելով, թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար, Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած էր պահում և քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այն գաղափարին, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը։
Վկայակոչելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ Փաշինյանը պնդում է, թե իբր Հայաստանն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել դեռևս 1991 թվականին: Դրանով նա ձգտում է իրենից հեռացնել Արցախը հանձնելու պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով նախորդ իշխանությունների վրա։ Սույն հետազոտությունում ցույց է տրվում, որ ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ կերպ չեն կարող դիտվել որպես Հայաստանի համաձայնություն առ այն, որ Արցախը Ադրբեջանի Հանրապետության տարածք է։