Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Տնտեսական քաղաքականության առանցքային նպատակներից է տնտեսական աճի ապահովումը, սակայն հաճախ տնտեսական աճի տեմպից առավել կարևոր է դրա կայունությունը, քանի որ ոչ կայուն աճի պայմաններում նվազում է կանխատեսելիությունը և վտանգվում է երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերի իրագործումը:
Հետազոտությունը նվիրված է ՀՀ տնտեսության զարգացման օպտիմալ հետագծի վերհանման նպատակով տնտեսական աճի համակողմանի վերլուծությանը։
Հետազոտությունում կատարվել է ՀՀ տնտեսության ներկա իրավիճակի և զարգացման դինամիկայի վերլուծություն, նշվել են վերջին տարիներին ցնցումների հետևանքով տեղի ունեցած առավել էական փոփոխությունները և տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը։
Նկատի ունենալով, որ վերջին տարիներին տնտեսական զարգացումը, ըստ էության, ընթանում է առանց արդյունաբերության և գյուղատնտեսության «նշանակալի մասնակցության», աշխատանքում անդրադարձ է կատարվել այդպիսի տնտեսական աճի հեռանկարներին ու վտանգներին։ Այդ նպատակով ՀՀ տնտեսության կառուցվածքը համեմատվել է մոտավորապես նույն մակրոտնտեսական պայմաններով մի քանի երկրների հետ։ Հաշվի առնելով, որ տնտեսության «արտահանելի» հատվածների «դերակատարության» նվազումը առավելապես պայմանավորված է կապիտալի ներհոսքի (արտաքին դրամական փոխանցումներ)՝ ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով արձանագրված կտրուկ աճով, վերլուծվել է նաև այդ աճի ազդեցությունը:
Միացյալ Նահանգներում Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ՝ միջանկյալ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների հաղթանակից հետո կորցրեց խոսնակի իր պաշտոնը։ 118-րդ գումարման Կոնգրեսի խոսնակի ընտրության համար պահանջվեց 15 քվեարկություն՝ բացահայտելով Հանրապետական կուսակցության ներսում առկա պառակտումը։ Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի Ներկայացուցիչների պալատի խոսնակի դերին ԱՄՆ քաղաքական համակարգում, վերջինիս ընտրության առանձնահատկություններին, նորընտիր խոսնակի ընտրության հետ կապված բարդություններին, Դոնալդ Թրամփի դերին այդ ընտրություններում և նորընտիր խոսնակի՝ ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ համագործակցությանը։
Աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները արմատական ազդեցություններ են ունենում հասարակական կյանքի շատ ոլորտներում, ինչի առավել ցայտուն դրսևորումները նկատվում են էթնոքաղաքական հակամարտությունների ու դրանց կարգավորման գործընթացների վրա,հատկապես, երբ դրանք համադրվում են տարածաշրջանային լուրջ վերափոխումների հետ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա կարգավորման գործընթացն այդ տեսակետից առավել բնորոշ դեպքերից են։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների շրջանակներում այդ հակամարտության կարգավորման բնականոն զարգացող գործընթացը Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով հայտնվեց կտրուկ ցնցումների մեջ՝ ենթարկվելով ծայրաստիճան թեժացած Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական դիմակայության վայրիվերումների տրամաբանությանը։ Մինսկի խմբի համանախագահների անտագոնիստական հարաբերությունների ձևավորումը խափանեց նրանց միջնորդական առաքելությունը, ինչը 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքների, Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում հակամարտության հանգուցալուծման համար թողնում է երկու ելք՝ ինքնորոշման իրավունքի իրացում միջազգային հանրության աջակցությամբ կամ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն։
Ամերիկացիների համար Վիետնամի պատերազմը պետության գոյության ողջ պատմության մեջ ամենաարյունալին է։ Ռազմական միջամտությունների 8 տարին խլեց 60 000 մարդու կյանք։ Մարտական գոտիներից Միացյալ Նահանգներ վերադարձավ 300 000 վիրավոր և հաշմանդամ զինվոր, իսկ 2000 և ավելի զինվոր համարվեց անհետ կորած։ Պատերազմը ամերիկացի ժողովրդի համար դարձավ հոգեբանական մեծ տրավմա։ Այս պատերազմը մեկն էր այն սակավաթիվներից, որտեղ ուղղակիորեն ներգրավված էին ԱՄՆ-ի քաղաքացիները, որտեղ նրանք զոհվում էին, և որտեղ նրանք պարտվեցին: Արդյունքում, Միացյալ Նահանգների շարքային քաղաքացիների շրջանում առաջացավ վախ նոր պատերազմների հանդեպ, որոնցում կարող էր մասնակցություն ունենալ ԱՄՆ-ը։ Այսինքն՝ «վիետնամական համախտանիշի» պատճառով ամերիկացիները պարզապես հրաժարվում էին սեփական կյանքը վտանգելու գնով պաշտպանել այլ ազգերի շահերը։
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի դեպքում, օրինակ, Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ կռվում էին սիրիացի վարձկաններ։ Մարդու իրավունքների սիրիական դատարանի տվյալներով՝ զինված հակամարտության հենց սկզբից Սիրիայից դուրս էր բերվել առնվազն 2050 վարձկան՝ 400 հոգիանոց խմբերով: Սա արդյունք է այն բանի, որ դեռ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր լրատվամիջոցներում հայտնվող նյութերի համաձայն՝ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հրաժարվում էր մասնակցել զինակոչին և ծառայել բանակում՝ գիտակցելով ու գնահատելով հնարավոր պատերազմին մասնակցելու հետևանքները։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:
2020թ․ համավարակն ուղեկցվեց համաշխարհային և եվրոպական տնտեսության զգալի ցնցումներով, ինչի արդյունքում էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի համաշխարհային գները ռեկորդային անկում գրանցեցին։ Սակայն, արդեն 2021-ի կեսերից էներգակիրների միջազգային գները սրընթաց աճ գրանցեցին, իսկ 2022թ․ փետրվարին Ուկրաինայում սկսված ակտիվ ռազմական գործողությունները կտրուկ սրեցին Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը․ արդյունքում Եվրոպայում բնական գազի գինը հատեց 1000 խ․մ-ի համար 3000 դոլարի շեմը։
Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը՝ Տրանսադրիատիկ գազատարը (TAP) և մեկնարկեցին գազի ուղիղ մատակարարումները դեպի Եվրոպա։ Այսպիսով, Ադրբեջանը դարձավ Եվրոպայի գազի շուկայում կարևոր դերակատարներից մեկը, ու թեև այնտեղ ադրբեջանական գազի մասնաբաժինը մեծ չէ և որոշիչ ազդեցություն չունի ընդհանուր շուկայի ձևավորման ու գնագոյացման վրա, այնուամենայնիվ, ադրբեջանական գազի քաղաքական գործոնը ակնհայտ է և զգալիորեն ավելացնում է Բաքվի քաղաքական կշիռը Եվրոպայում։
Դեռևս 2019-ին «Լույս» հիմնադրամը հրապարակել էր ծավալուն վերլուծություն, որտեղ անդրադարձել էր գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի դերակատարությանը։ Սակայն, հաշվի առնելով համաշխարհային և եվրոպական էներգետիկ շուկաներում վերջին տարիների կտրուկ փոփոխությունները, աշխարհաքաղաքական վերադասավորումները, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք վերաիմաստավորել նախորդ վերլուծության խնդրո առարկան։
Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկամուտների և ծախսերի պլանային մակարդակների համեմատությանը նախորդ տարիներին դիտարկված փաստացի ցուցանիշների հետ: Վերջում կատարվել են եզրահանգումներ՝ գնահատելու, թե արդյոք բյուջեն հասցեագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում:
2022թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Վերջին ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատն անցնելու է հանրապետականների վերահսկողությանը, մինչդեռ Սենատում մեծամասնությունը շարունակելու է պահպանել Դեմոկրատական կուսակցությունը։ Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի Կոնգրեսի համար մղված ընտրական պայքարին, ընտրություններում Հայկական հանձնախմբի անդամների գրանցած արդյունքներին, ինչպես նաև միջանկյալ ընտրությունների հնարավոր ազդեցությանը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։