Ինչո՞ւ են ինքնորոշման որոշ հակամարտություններ ավարտվում անջատմամբ, իսկ մյուսները ՝ ցեղասպանությամբ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքը
«Generis publishing» հրատարակչության հրատարակած մենագրությունը ներկայացնում է միջգիտակարգային հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունը նվիրված է աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների զգալի ազդեցությանը միջազգային իրավունքին համապատասխանող էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման վրա: Ամենաբնորոշ օրինակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է և դրա կարգավորման գործընթացը։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հակասահմանադրական իշխանափոխությունից հետո միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների շրջանակներում այս հակամարտության կարգավորման բնականոն գործընթացը փոխարինվեց կտրուկ ցնցումներով, որոնք ենթարկվեցին Արևմուտքի և Ռուսաստանի միջև սրված աշխարհաքաղաքական դիմակայության տրամաբանությանը։ Դա խաթարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) միջնորդական ջանքերը՝ թողնելով հակամարտության կարգավորման միայն երկու տարբերակ՝ միջազգային հանրության աջակցությամբ ինքնորոշման իրավունքի իրացում կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանություն։ Աշխատանքում կատարվել է նոր աշխարհակարգի ձևավորման տարբեր փուլերում ինքնորոշման հակամարտությունների (Արևելյան Թիմոր, Կոսովո, Լեռնային Ղարաբաղ) լուծման գործընթացների համեմատական վերլուծություն: Դիտարկվել են իրադարձությունների աղետալի զարգացման սպառնալիքները՝ կապված աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ազդեցության ներքո հակամարտությունների կարգավորման հարցում ազդեցիկ խաղացողների դիրքորոշումների փոփոխության հետ։ Ներկայացվել են նաև իրադարձությունների նման զարգացումը կանխելու հնարավորությունները։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Արարա՞տ, թե՞ Արագած
Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորումը և դրանց շուրջ հասարակական համախմբումը ոչ միայն անհրաժեշտ են երկրի ազգային ինքնության պահպանման համար, այլև պարտադիր՝ դրա կենսունակությունը երաշխավորելու նպատակով։ Սակայն այսօր գործող քաղաքականության տրամագծորեն հակառակ մոտեցումը վտանգում է այդ գործընթացը՝ նվազեցնելով ազգային ինքնության ներուժը և խոչընդոտելով նրա ամրապնդմանը։ Այս համատեքստում հատկապես վտանգավոր են «Արարա՞տ, թե՞ Արագած» նմանօրինակ հասարակական-քաղաքական կեղծ խոսույթները, որոնք նպաստում են հասարակության բևեռացմանը։ Խորհրդանիշների շուրջ առաջացած հակասությունները հաճախ օգտագործվում են ոչ թե համախմբման, այլ բաժանարար գծեր ստեղծելու նպատակով։ Դա խոչընդոտում է ազգային համախմբմանը՝ թուլացնելով պետական ինստիտուտների և հասարակության միջև կապը։ Հատկապես զգալի է դա քաղաքական դաշտում, որտեղ ազգային խորհրդանիշների մանիպուլյացիան օգտագործվում է կարճաժամկետ շահերի համար՝ առանց հաշվի առնելու դրա երկարաժամկետ հետևանքները։ Սա խոչընդոտում է ընդհանուր ազգային ինքնության ձևավորմանը՝ ստեղծելով բազմաբևեռ և հակամարտող ինքնությունների դաշտ։ Արդյունքում՝ փոխանակ խորհրդանիշները դառնան ազգի միասնականության հիմքը, դրանք դառնում են տարաձայնությունների առիթ։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարման ճապոնական փորձի կիրառական ուսումնասիրություն․
Անցյալի իմացության, պատմության իմաստավորման, ամենատարբեր անբարենպաստ իրավիճակներում հայտնված երկրների ու ժողովուրդների փորձի ուսումնասիրությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում հատկապես շրջադարձային ու ճգնաժամային պատմափուլերում․ հայտնվելով ամբողջովին նոր ու անցյալից տարբեր իրողություններին, մարտահրավերներին ու ճգնաժամերին դեմ հանդիման՝ ժողովուրդները գոյություն ունեցող խնդիրների առաջացման արմատներն ու հաղթահարման բանալիները փորձել են գտնել նաև իրենց կամ այլ ժողովուրդների պատմական համադրելի փորձի յուրացման ու մեկնաբանության մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած դաժան պարտությունն ու կապիտուլյացիան պատմական աննախադեպ իրադարձություն էր ճապոնացիների կյանքում, ինչն էական փոխակերպումների ենթարկեց ճապոնացիների հավաքական ինքնությունը։ Երեկվա ճապոնացիները սկսեցին իրենք իրենց չճանաչել։ Ճապոնացիների ինքնությունը հայտնվեց խոր ճգնաժամում:
Սույն հետազոտությունում մանրամասն քննության է առնվում հետպատերազմյան ճապոնացիների ինքնության ճգնաժամն ու դրա հաջող հաղթահարման փորձը, հատկապես ճգնաժամի ու դրա հաղթահարման այն բաղադրիչները, որոնք համադրելի են հայ ժողովրդի հետ այսօր տեղի ունեցող ինքնության ճգնաժամի հետ։ Ամբողջական հետազոտությունը հասանելի է luys.am կայքի «հրապարակումներ» բաժնում։
Ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարման ճապոնական փորձի կիրառական ուսումնասիրություն
Անցյալի իմացության, պատմության իմաստավորման, ամենատարբեր անբարենպաստ իրավիճակներում հայտնված երկրների ու ժողովուրդների փորձի ուսումնասիրությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում հատկապես շրջադարձային ու ճգնաժամային պատմափուլերում․ հայտնվելով ամբողջովին նոր ու անցյալից տարբեր իրողություններին, մարտահրավերներին ու ճգնաժամերին դեմ հանդիման՝ ժողովուրդները գոյություն ունեցող խնդիրների առաջացման արմատներն ու հաղթահարման բանալիները փորձել են գտնել նաև իրենց կամ այլ ժողովուրդների պատմական համադրելի փորձի յուրացման ու մեկնաբանության մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած դաժան պարտությունն ու կապիտուլյացիան պատմական աննախադեպ իրադարձություն էր ճապոնացիների կյանքում, ինչն էական փոխակերպումների ենթարկեց ճապոնացիների հավաքական ինքնությունը։ Երեկվա ճապոնացիները սկսեցին իրենք իրենց չճանաչել։ Ճապոնացիների ինքնությունը հայտնվեց խոր ճգնաժամում:
Սույն հետազոտությունում մանրամասն քննության է առնվում հետպատերազմյան ճապոնացիների ինքնության ճգնաժամն ու դրա հաջող հաղթահարման փորձը, հատկապես ճգնաժամի ու դրա հաղթահարման այն բաղադրիչները, որոնք համադրելի են հայ ժողովրդի հետ այսօր տեղի ունեցող ինքնության ճգնաժամի հետ։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Յո՞ երթաս, Հայաստան. 2025. Կառավարելի քաոս
Անկախության վերականգնման արշալույսից ի վեր թույլ տրված մի շարք լուրջ սխալների կուտակման հետևանքով 2018թ. հակասահմանադրական իշխանափոխությամբ ձևավորված ապազգային, աստվածուրաց, անհավատ, արժեզուրկ, ընչաքաղց ու տգետ իշխանությունն անհագուրդ մոլագարությամբ գործում է այնպիսի ավերներ, որոնք ոչ միայն փորձում են ոչնչացնել իրենցից առաջ անքննելի համարված հիմնարար արժեքները (Արցախի պետականություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, Հայաստանի Հանրապետություն), այլև ամեն ջանք գործադրում են պղծելու և արժեզրկելու համար այն հիմքերը (ազգ, հայրենիք, ընտանիք, դավանանք, նվիրում, բարոյականություն, պետական ինքնիշխանություն, կրթություն, գիտություն), որոնց հիման վրա է միայն հնարավոր կանխել վերջնական կործանումն ու բարդ, տևական ու ծանր աշխատանքով վերականգնել աղետաբեր կորուստները։
Հայաստանը հայտնվել է ոչ միայն ներքին նողկալի դավադրությունների, հակասահմանադրական քաղաքական խրախճանքների, ստի, կեղծիքի, աճպարարությունների ու խեղկատակության, այլև արտաքին բարդ մարտահրավերների հորձանուտում։ Աղետալի իրավիճակը շարունակաբար խորանում է, քանի որ իրադարձությունները զարգանում են աննախադեպ միջազգային գործընթացների՝ եռաբաղադրիչ (գլոբալացում, հետխորհրդային տրանսֆորմացիա և նոր աշխարհակարգի ձևավորում) բարդ տրանսֆորմացիայի ավարտական փուլի պայմաններում։ Նման իրավիճակների հաղթահարման համար պահանջվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործընթացների, դրանցից բխող մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավորությունների լիարժեք ու հիմնավոր գնահատում։ Այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է առանձին-առանձին դիտարկել նախ իրադարձությունների զարգացումը աշխարհաքաղաքական միջավայրում, ապա ներպետական հարաբերությունների շրջանակում և երրորդ՝ դրանք միմյանց կապող հարթությունում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը վերլուծելով որպես արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ներքին հնարավորությունների ձևավորման ու օգտագործման արդյունավետության/ անարդյունավետության բացահայտման միջոց։
Հոդվածում ներկայացվում է «Կառավարելի քաոսի» հայեցակարգը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը՝ միաբևեռ աշխարհակարգի կառուցման նպատակով։ Հայեցակարգը, որի հեղինակն է ամերիկացի դիվանագետ Ս․ Մանը,կառուցված է բնական գիտություններում անցած դարի 80-ական թվականներից կիրառվող «Քաոսի տեսության» հիման վրա՝ հիմնովին վերանայելու համար միջազգային հարաբերությունների հիմքերը և նոր աշխարհակարգը կառուցելու որպես միաբևեռ։ Այն մերժում է միջազգային իրավունքի կիրառումը միջազգային հարաբերություններում՝ ԱՄՆ ազգային շահերը համարելով գերակա ցանկացած կարգի ու նորմերի նկատմամբ։ Ցույց է տրվում, որ նման մոտեցումը ոչ միայն ոտնահարում է մյուս պետությունների իրավունքները, այլև հիմք է դառնում, որպեսզի ճանաչված կամ չճանաչված փոքր պետությունների նկատմամբ կիրառվեն ռազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն։ Ըստ այդ հայեցակարգի՝Միացյալ Նահանգներն այդ նպատակներին հասնելու համար նման երկրներում պետք է ձևավորի քաոսային իրավիճակներ, իրականացնի «գունավոր հեղափոխություններ»՝ կառավարելի իշխանություններ հաստատելու համար, փոխի այդ երկրների հասարակությունների մտածելակերպն ու դրա հիմքում եղած արժեհամակարգը։
Շարքի հաջորդ հոդվածներում կներկայացվեն իրավիճակն ու դրանից բխող բարդ մարտահրավերնեը, դրանց հնարավոր աղետալի հետևանքներն ու կանխման հնարավորությունները։