Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ԵՄ հրապարակած «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը և Հայաստանը

2020 թվականի մարտի 18-ին Եվրամիությունը հրապարակել է «Արևելյան գործընկերության  քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը, որտեղ ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար ԵՄ նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո և սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։ Դեռևս մարտի 16-ին «Լույս» հիմնադրամը հրապարակել էր «ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը» վերնագրով վերլուծությունը, որտեղ մանրամասն անդրադարձ էր կատարվում ԱԼԳ ծրագրի ապագայի վերաբերյալ եվրոպացիների կողմից քննարկվող հիմնական նախագծերին։ Մարտի 18-ին հրապարակված փաստաթուղթն արդեն իսկ որոշակիորեն հստակեցնում է ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականության շուրջ հիմնական մոտեցումները։ Սույն վերլուծությամբ փորձել ենք ուսումնասիրել ԵՄ կողմից ներկայացված փաստաթուղթը, հասկանալ, թե ինչպիսին է լինելու ԱԼԳ ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը 2020 թվականից հետո։ Ներկայացրել ենք փաստաթղթում տեղ գտած հիմնական գաղափարներն ու առաջնահերթությունները, այնուհետև փորձել ենք հասկանալ, թե ի վերջո ԱԼԳ ծրագիրը ինչ մոդելով է առաջ շարժվելու։...

  


«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ դիտարկումներ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի դեռևս հանրային քննարկման ժամանակ «Լույս» հիմնադրամը ներկայացրել էր դրանց վերաբերյալ իր դիտարկումները: Սույն վերլուծությամբ կանդրադառնանք նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսում է փոփոխություններ նաև դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգում և գործառույթներում, գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտում:...

  


ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) «20 թիրախային արդյունք 2020թ․ համար» ծրագիրը մոտենում է ավարտին, և այս տարի ԵՄ երկրները նախատեսում են մշակել նոր քաղաքականություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների համար ԱԼԳ զարգացման հիմնական ուղեցույցը։ ԵՄ-ի հետ ԱԼԳ շրջանակներում համագործակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է, հետևաբար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսին են ԱԼԳ ծրագրի զարգացման հավանական մոդելների վերաբերյալ ԵՄ մոտեցումները։ Այս վերլուծության նպատակն է հասկանալ, թե Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ որ նախագծերն են հիմնականում քննարկվում եվրոպացիների կողմից, դրանցից որը իրականանալու ավելի մեծ հնարավորություններ ունի։ Փորձել ենք նաև ներկայացնել ծրագրի շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները, գնահատել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերի արդյունավետությունը։...

  


Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի օրակարգում ներառվել է  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Նախագծով նախատեսվում է ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ, որը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարի բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացնում ենք արդարադատության նախարարության կողմից հրապարակված Նախագծերի փաթեթի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի կողմից դեռևս 2019 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված ...

  


«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները

Այս վերլուծության նպատակն է բացահայտել, թե արդյո՞ք 2019-ին գրանցված տնտեսական աճը բավարար է «տնտեսական հեղափոխությունը» հաջողված համարելու համար: Եվ այսպես, ՀՀ տնտեսական աճը 2019-ին կազմեց 7.6 տոկոս: Արդյո՞ք սա «հեղափոխական» ցուցանիշ է: ՀՀ տնտեսական աճը 2019-ին ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, սակայն, նույնիսկ չանդրադառնալով մինչճգնաժամյան (2001-2007թթ.) բարձր տնտեսական աճերին, կարող ենք նշել, որ 2019-ի ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաև այլ տարիների՝ 2012-ին՝ 7.2% և 2017-ին՝ 7.5%: Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0.1 կամ 0.4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում: Հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ նախորդ տարիներին առնվազն երկու անգամ գրանցվել է «հեղափոխական» տնտեսական աճ:...

  


Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

ԱՄՆ-Իրան հակամարտության շուրջ վերջին զարգացումները գտնվում են աշխարհի տարբեր երկրների փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում, և այս տեսանկյունից Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրադրությունը՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ցանկացած սրացում հայկական պետությունների համար մեծ ռիսկեր է պարունակում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Լույս» հիմնադրամը հունվարի 17-ին կազմակերպել է քննարկում, որի ժամանակ հրավիրված փորձագետները խոսել են ՀՀ անվտանգային օրակարգի մասին՝ ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում։ Քննարկմանը հրավիրված փորձագետները՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը իրենց վերլուծություններն ու տեսակետներն են ներկայացրել ԱՄՆ-Իրան հակամարտության ներկայիս փուլի մասին։ Փորձագետները խոսել են նաև հակամարտող կողմերի ներքաղաքական օրակարգերի վրա ստեղծված իրավիճակի ազդեցության, հայկական կողմի անելիքների և հակամարտության զարգացման հնարավոր սցենարների մասին։ Այս վերլուծական հոդվածը կազմված է վերոհիշյալ քննարկման հիման վրա։...

  


Իրանի շուրջ վերջին զարգացումները և ռիսկերը Հայաստանի համար

Մինչ Հայաստանում հասարակական ուշադրությունը սևեռված է ներքաղաքական օրակարգի վրա, մեր սահմաններից ոչ այնքան հեռու տեղի են ունենում Հայաստանի համար լուրջ ռազմաքաղաքական, տնտեսական սպառնալիքներ պարունակող իրադարձություններ։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ են Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումները։ Այս վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները և վեր հանվել Հայաստանի համար հնարավոր սպառնալիքները՝ ճգնաժամը դիտարկելով տարածաշրջանային համատեքստում և գնահատելով միջազգային դերակատարների վարքագիծը։ Վերլուծության հիմնական նպատակն է Հայաստանի հասարակության, փորձագիտական և քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակից բխող սպառնալիքների վրա՝ ընդգծելով այդ սպառնալիքներին դիմակայելու համար հասարակությանը կոնսոլիդացնելու, ներքին պառակտումը հաղթահարելու կարևորությունը և Հայաստան-Արցախ համագործակցությունը առավել ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը։...

  


Ամփոփելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը․ կարևոր ուղերձները տարածաշրջանի և Հայաստանի համար

Սեպտեմբերի 17-30-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 74-րդ նստաշրջանը։ Գաղտնիք չէ, որ երկրների մեծ մասը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնը օգտագործում են արտաքին քաղաքական տարաբնույթ հարցերի շուրջ իրենց հիմնական մոտեցումները ներկայացնելու նպատակով։ Այդ ամբիոնից հնչող ելույթները զուտ իրավիճակի նպատակահարմարությունից բխող տեքստեր չեն, այլ անցնում են լուրջ նախապատրաստական փուլ և բխում են տվյալ երկրների ռազմավարական պատկերացումներից։ Տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում տեղի ունեցած մյուս իրադարձությունների ուսումնասիրությունը թույլ են տալիս հասկանալ Հայաստանի և տարածաշրջանի համար դրանց հիմնական ուղերձները։

  


Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ

ՀՀ կառավարության կողմից 2019 թ. հոկտեմբերի 10-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակներում նախատեսվում է  2020 թ. առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով: Այդպիսի հանձնաժողովները ժամանակավոր, արտադատական փաստահավաք մարմիններ են, որոնք իրականացնում են փաստերի հավաքագրում անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների կամ մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային և կոպիտ խախտումների վերաբերյալ: Մեծամասամբ նմանատիպ հանձնաժողովներ են ստեղծվել քաղաքացիական պատերազմների և բռնապետության արդյունքում քայքայված հասարակություններում, օրինակ` Էկվադորում, Քենիաում, Մավրիկիոսում, Սողոմոնյան կղզիներում և Տոգոյում: Սույն վերլուծությունը ներկայացնում է միջազգային պրակտիկայում նմանատիպ հանձնաժողովների ստեղծման համար պատճառ հանդիսացած հանգամանքները, հանձնաժողովների ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և դրանց լույսի ներքո ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փաստահավաք հանձնաժողովի մոդելը:...

  


Եվրոպական քաղաքական նոր լանդշաֆտը

9-րդ գումարման Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքները հուլիս ամսից: Այն աշխարհի միակ վերպետական խորհրդարանն է, որն ուղղակիորեն է ընտրված և օժտված է այնպիսի իրավասություններով, ինչպիսիք են միասնական շուկայի կարգավորվումը և հանրային գումարի բաշխումը ԵՄ ընդհանուր բյուջեով: Հետևաբար եվրոպական ընտրությունները հանրային մեծ ուշադրություն են գրավում։ Այս տարվա ընտրությունների արդյունքները հստակ ուղերձ էին պարունակում, այն է՝ ԵՄ ընտրողները փոփոխություն են ուզում: Արդյունքները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է դրանք դիտարկել մի քանի տեսանկյունից: Այս վերլուծությամբ փորձ է արվել ուսումնասիրել ընտրությունների հիմնական միտումներն ու դրանց հետագա ազդեցությունը ԵՄ գործունեության վրա։...

  


Դիտարկումներ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Առանց մեղադրական դատավճռի բռնագանձումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարում որպես բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացվում են Նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգային փորձի համեմատական վերլուծությունը։...

  


Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը

2019թ. մարտին SIGMA-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Ելակետային չափման հաշվետվություն․ պետական կառավարման սկզբունքները» վերնագրով վերլուծությունը, որը հատուկ մեթոդաբանությամբ վերլուծել է ՀՀ պետական կառավարման վեց հիմնական ոլորտները, տվել այդ ոլորտների վերաբերյալ գնահատականներ։ Հաշվետվությունում արտացոլված գնահատականները կարևոր են հատկապես Հայաստանում վերջին շրջանում բարձրացված աղմուկի համատեքստում, ըստ որի՝ իբր ներկայիս իշխանությունները ժառանգել են «ձախողված պետական կառավարման համակարգ»։ SIGMA-ն նման բովանդակությամբ հաշվետվություններ նախկինում կազմել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մասին։ Հայաստանի և այդ երկրների մասին հաշվետվությունների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ոլորտներում Հայաստանը նշված երկրների նկատմամբ առավելություն ունի կամ գտնվում է համարժեք մակարդակում։...

  


Դիտարկումներ 2019թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ»

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը:  Նախագծերով զգալիորեն ընդլայնվում են Սահմանադրական դատարանի դատավորներին և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու հիմքերը` այդպիսով թուլացնելով վերջիններիս արտաքին անկախությունը: Նախարարության կողմից նախատեսվում է «վաղ կենսաթոշակի ինստիտուտի» ներդնումը, համաձայն որի հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորը անկախ տարիքից, կարող է պահպանել իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը։ Այս ինստիտուտը նախարարության կողմից հիմնավորվում է Լեհաստանի և Հունգարիայի քննադատված փորձով, որը սակայն նախարարության կողմից ներկայացվում է որպես միջազգային փորձ: Խիստ մտահոգիչ է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության առաջարկվող ընթացակարգը` հատկապես հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքին միջամտող այն ընդար...

  


Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների արտերկրից ֆինանսավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները և միջազգային փորձը

     Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը պետությունների համար առաջացնում է որոշակի մտահոգություններ։ Արդյունքում, նման կազմակերպությունների նկատմամբ առանձին երկրներում սահմանվում են թափանցիկության և հաշվետվողականության ավելի խիստ պահանջներ՝ հաշվի առնելով փողերի լվացման և ահաբեկչության հնարավոր դեպքերի կանխարգելումը, ինչպես նաև պետության և հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտերկրից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների համար հաշվետվողականության և թափանցիկության հատուկ պահանջներ նախատեսված չեն։ Վերլուծության մեջ ներկայացվում է հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների` արտերկրից ֆինանսավորումը կարգավորող միջազգային փորձը և թափանցիկության և հաշվետվողականության հատուկ կարգավորումներ Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հնարավորությունը։...

  


ՀՀ պետբյուջեի կապիտալ ծախսերի թերակատարումը և դրա հնարավոր հետևանքները

Այս թեմայով վերլուծությունների գերակշիռ մասից կարելի է եզրակացնել, որ պետական կապիտալ ծախսերի չկատարումը հանգեցնում է տնտեսական աճի տուգանման: Հետևաբար, յուրաքանչյուր երկրի կառավարության համար որպես դրական արդյունք պետք է լինի կապիտալ ծախսերի պատշաճ իրականացումը, իսկ դրանց գծով թերակատարումները՝ ահազանգող: Ելնելով այն հանգամանքից, որ կապիտալ ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա տարբեր ուղիներով է իրականանում` սույն վերլուծությունում կիրառել ենք դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդել (DSGE), որը բավական լավ նկարագրում է ամբողջ տնտեսությունը և հնարավորություն է տալիս դիտարկել կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը տնտեսության բոլոր հատվածների վրա: Ընդ որում վերլուծության հիմքում դրվել է այն ենթադրությունը, որ կապիտալ ծախսերը նվազել են միայն մեկ տարի, իսկ հետագա տարիներին վերականգնվել են՝ իրականացվելով կայուն մակարդակին համապատասխան ծավալով: Կիրառված մոդելի արդյունքները ցույց են տվել, որ կապիտալ ծախսերի գծով կառավարության խիստ պահպանողական վարքագիծը վտանգավոր է և երկարաժամկետում տուգանելու է տնտեսական աճի ներուժը: Գնահատվել են նաև կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունն այլ մակրոփոփոխականների վրա, ինչպիսիք են՝ մասնավոր իրական ներդրումները, իրական աշխատավարձերը, զբաղվածությունը, իրական արդյունավետ փոխարժեքը, ...

  


Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները էներգետիկ ոլորտում

Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ներուժը հաճախ գերագնահատվում է Հայաստանի լրատվական-փորձագիտական շրջանակների կողմից։ Սա նպաստում է ավելորդ ու անիրատեսական հանրային սպասումների ձևավորմանը, ինչը կարող է հանգեցնել հիասթափության և ի վերջո բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ վերջին տասնամյակների ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել, որի արդյունքում թեև դանդաղ տեմպերով, բայց որոշակի դրական զարգացումներ եղել են։ Այն, որ երկու հարևան երկրները ունեն համագործակցության ներուժ, իրականում կասկած չի հարուցում, սակայն այդ ներուժի ամբողջական իրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները նույնպես հարկավոր է հաշվի առնել։ Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացումը փոխշահավետ գործընթաց է, որը ՀՀ ցանկացած իշխանություն պետք է պատշաճ ձևով առաջ տանի և ապահովի օրակարգում առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, և հաջողություններ գրանցելու համար պահանջվում է դիվանագիտական, բանակցային հսկայական աշխատանք։...

  


Եվանգելիստների կարևորությունը Թրամփի, Ադրբեջանի և Հայաստանի համար

         ԱՄՆ-ի քրիստոնյա-պահպանողական հատվածը մշտապես եղել է կարևոր հակակշիռ երկրում առկա առավել լիբերալ խմբավորումների համար։ Այն լրջագույնս ազդել է «կապույտ նահանգ, կարմիր նահանգ» բաժանման վրա՝ ԱՄՆ-ին հաղորդելով առավել պահպանողական բնույթ ի տարբերություն ժամանակակից այլ արևմտյան ազգերի հետ։ Եվանգելիստ քրիստոնյաների համայնքը կազմում է այս քրիստոնյա պահպանողական հատվածի կարևոր և ծանրակշիռ մասը։ Եվանգելիստական քրիստոնեությունը բողոքական դավանանքներից մեկն է, որը ստացել է իր անունը Ավետարանի դրույթների իրագործման իրենց ձգտման շնորհիվ։ 2014թ. Pew հետազոտական կենտրոնի իրականացրած հարցման համաձայն, ԱՄՆ բնակչության 25.4%-ը (մոտ 81մլն. մարդ) Եվանգելիստ է։ Առավել շատ Եվանգելիստ բնակչություն ունեցող նահագներն են Տեխասը (6.5մլն), Կալիֆորնիան (3.5մլն), Ֆլորիդան (3մլն.) և այլն։ Թեև սպիտակ Եվանգելիստների գործունեությունը պակաս նկատելի, այնուամենայնիվ նրանք զգալի ազդեցություն ունեն քաղաքական որոշումների ընդունման վրա։...

  


«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագիրը և դրանում Հայաստանի անորոշ դերակատարությունը

Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ը հավակնում է դառնալ այսպես կոչված «նոր Մարշալի պլանը» ամբողջ եվրասիական տարածաշրջանի համար: Հայաստանը, ունենալով տարածաշրջանային և միջազգային ինտեգրման որոշակի օբյեկտիվ բարդություններ, պետք է փորձի հնարավորինս օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից: Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի էությունը, ներկայացնել դրանում տարածաշրջանի տարբեր երկրների ներգրավվածության մակարդակը, հասկանալ Հայաստանի համար ծրագրի հնարավոր հետևանքները, դրա նկատմամբ իրատեսական ակնկալիքները։

  


ՀՀ տնտեսական աճի մտահոգիչ կառուցվածքը

Տնտեսական աճը երկրի տնտեսական զարգացածության չափման գործիքներից է: Սակայն միայն տնտեսական աճի առկայությունը բավարար չէ երկրի տնտեսական զարգացածության մասին խոսելու համար: Առավել կարևոր է այն, թե ինչի արդյունքում և ինչպես է ձևավորվել տնտեսական աճը: Այն դեպքերում, երբ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է մեկ կամ երկու գործոններով կամ ձևավորվում է տնտեսության ոչ արտահանելի հատվածի զարգացածության արդյունքում, չենք կարող խոսել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի մասին: ՀՀ տնտեսական աճը այս տեսանկյունից ևս հատկանշական է, քանի որ հատկապես վերջին ժամանակահատվածներում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է վիճակախաղերի և բուքմեյքերական գործունեությամբ:

  


Ադրբեջանական գազի արտահանման ծավալների սպասվող աճը որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք. Հնարավոր հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար

Նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը և միջազգային գների անկմանը զուգահեռ, Ադրբեջանի համար մեծանում է գազի արտահանման գործոնը: Բաքուն փորձելու է այն օգտագործել միջազգային հարաբերություններում իր շահերը սպասարկելու և տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու նպատակով: Հայաստանի համար այդպիսի զարգացումների սպառնալիքը գնահատելու համար այս վերլուծությամբ փորձ է արվել ուսումնասիրել ադրբեջանական գազի արտահանման ծավալների ավելացման հեռանկարներն ու խոչընդոտները՝ հաշվի առնելով գազի եվրոպական, տարածաշրջանային ու համաշխարհային շուկաներում նկատվող միտումները:

  


Հայաստանում վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ մասնագիտական քննարկման արդյունքում ձևավորված հարցեր

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի հովանու ներքո ս․թ․ հունիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանում վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ մասնագիտական քննարկում, որին մասնակցեցին ճանաչված իրավաբաններ և քաղաքագետներ։ Քննարկման արդյունքում առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են պատասխաններ մինչև համապատասխան հայեցակարգային մոտեցումների և օրենսդրական փաթեթների մշակումը։ Հարցերն ուղարկվել են` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

  


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Ազգային ժողովի կողմից 2019 թ․ հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգ, անդամներին ներկայացվող նոր պահանջներ, ինչպես նաև վերջիններիս տրվող նոր գործառույթներ։ Սույն հոդվածում ներկայացվում են կատարված փոփոխությունների հնարավոր իրավական ռիսկերը և դրանց համադրելիությունը միջազգային ընդունված սկզբունքների հետ։

  


Back to top
Close

Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php56) in Unknown on line 0