Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ

ՀՀ կառավարության կողմից 2019 թ. հոկտեմբերի 10-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակներում նախատեսվում է  2020 թ. առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով: Այդպիսի հանձնաժողովները ժամանակավոր, արտադատական փաստահավաք մարմիններ են, որոնք իրականացնում են փաստերի հավաքագրում անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների կամ մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային և կոպիտ խախտումների վերաբերյալ: Մեծամասամբ նմանատիպ հանձնաժողովներ են ստեղծվել քաղաքացիական պատերազմների և բռնապետության արդյունքում քայքայված հասարակություններում, օրինակ` Էկվադորում, Քենիաում, Մավրիկիոսում, Սողոմոնյան կղզիներում և Տոգոյում: Սույն վերլուծությունը ներկայացնում է միջազգային պրակտիկայում նմանատիպ հանձնաժողովների ստեղծման համար պատճառ հանդիսացած հանգամանքները, հանձնաժողովների ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և դրանց լույսի ներքո ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փաստահավաք հանձնաժողովի մոդելը:

  


Back to top
Close