Քաղաքաշինություն
Իմ անունը Սրապյան Կարեն է: Ներկայումս ապրում եմ ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգի Քեմբրիջ քաղաքում: Ծնվել եմ 1988թ. ք. Երևանում: Երբ ես ընդամենը երեք տարեկան էի ընտանիքս տեղափոխվել է ԱՄՆ: Եղբորս և քրոջս հետ մեծացել եմ Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում: Մանկությունիցս ի վեր դիզայնի բնագավառը և նրա ընձեռած հնարավորություններն ինձ միշտ գրավել են:
2011թ. գարնանը Կալիֆորնիայի Բուրբանկ քաղաքի գտնվող Ուիլբերի համալսարանից ստացա ճարտարապետության բակալավրի աստիճան: Բակալարիատում սովորելու ընթացքում հնարավորություն ունեցա ուսումնասիրել մասնակցային ճարտարապետության հնարավորությունները և այն դերը, որ նման ճարտարապետությունը կարող է ունենալ ժամանակակից հասարակության համար: Իմ ավարտաճառը վերաբերում էր այնպիսի տարածություններն, որոնք կարող են վերլուծվել մարդկանց վարքի քարտեզագրմամբ և հետևաբար ընձեռում են քաղաքային միջավայրը վերակազմակերպելու ճշգրիտ ճարտարապետական մեթոդաբանություն: Իմ աշխատանքն ուշադրության արժանացավ որպես տեսական բնույթ ունեցող և նվիրումով կատարված գործ:
Իմ բակալավրիական կրթության շնորհիվ քաղաքային միջավայրի և ճարտարապետության հետ նրա կապի նկատմամբ իմ հետաքրքրությունն էլ ավելի խորացավ: Ներկայումս սովորում եմ Հարվարդ համալսարանի դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայում: Կարծում եմ, որ քաղաքաշինական կրթությունը կարևոր է քաղաքն ավելի ճշգրիտ և քննադատական աչքով տեսնելու համար:
Ներկայումս աշխատում եմ բազմա-դիսցիպլինար դիզայնի եղանակ մշակելու վրա: Այս եղանակը հնարավորություն կտա իմ տեսական գաղափարախոսությունը ներկայացնել պատրաստված գործերում: Կարծում եմ, որ երբ ուսումնասիրվում են այս կամ այն տարածքը զբաղեցնող մարդիկ, տարածքներն ավելի կարևոր են դառնում քան թե իրական տարածությունը:
Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ: Սիրում եմ մարզվել, ընթերցել, հաճախել համերգներ, թանգարաններ և նոր քաղաքներ բացահայտել:
Հանրային քաղաքականություն
Իրավագիտություն
Բիզնեսի կառավարում