Բիզնեսի կառավարում
Ես` Գառնիկ Սարգսյանս, ծնվել եմ 1986 թ. ՀՀ ք. Երևանում: 1995 թ. մենք ընտանիքով տեղափոխվել ենք ԱՄՆ և բնակություն ենք հաստատել Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում:
2000 – 2004 թթ. ընդունվել և ավարտել եմ Գլենդելի ավագ դպրոցի դասընթացը: Դպրոցի տարիներին ներգրավված եմ եղել դպրոցի երաժշտական ծրագրերի մեջ: Դպրոցն ավարտելու շրջանում դարձել եմ սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստր: Մեր սիմֆոնիկ նվագախումբն այդ տարիներին դարձավ ազգային երաժշտական մրցույթի հաղթող, եւ ես հնարավորություն ունեցա կատարել Գուստավ Հոլթսի «Յուպիտեր» ստեղծագործությունը մեր կոնգրեսականների առաջ` Վաշինգտոնի «Քենեդի» կենտրոնում: Ես դպրոցն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ և ստացել եմ դպրոցի առաջատար սովորողի կոչումը` «վալեդիքտորիան»:
Դպրոցն ավարտելուց հետո 2004 թ. ընդունվել եմ Փենսիլվանիայի համալսարան և այն ավարտել եմ 2008 թ.: Համալսարանում ես երկու գիտական ծրագրերի եմ մասնակցել և մասնագիտացել եմ երեք հիմնական ուղղություններով`ֆինանսավորում, կենսաքիմիա և մաթեմատիկա` երկու մասնագիտությամբ ստանալով բակալավրի աստիճան: Որպես «Վըջելոս» անվանական կրթաթոշակի շահառու`ինձ հնարավորություն է տրվել ղեկավարելու որոշ գիտական ուսումնասիրություններ բջջային և մոլեկուլային կենսաբանության բնագավառում: Ես դասընկերներիս աջակցությամբ ստեղծել եմ հայ ուսանողական միությունը, որպեսզի կարողանանք հայկական մշակույթը և պատմությունը տարածել համալսարանի ուսանողական միջավայրում:
Համալսարանը 2008 թվականին ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի «Դլոյթ» խորհրդատվական ընկերություն` որպես խորհրդական:
2012 թ. աշնանն ընդունվել եմ Եյլի համալսարան`մագիստրոսական կրթություն ստանալու բիզնեսի կառավարման ոլորտում:
Բիզնեսի կառավարում
Ուղղորդված ուսուցում
Բիզնեսի կառավարում