Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հասարակական միջամտություն

Մագիստրատուրա

Գայանե Փանոսյան

Բարձրագույն կրթությունը ստացել եմ Երևանի պետական համալսարանում` սոցիոլոգիա մասնագիտությամբ: Սովորելու ընթացքում հաղթել եմ մրցույթում և ստացել կրթաթոշակ` սովորելու սոցիալական քաղաքականություն և սոցիալական աշխատանքի հիմունքներ Լոնդոնի էկոնոմիկայի և քաղաքական գիտությունների դպրոցի (London School of Economics and Political Science) սոցիալական քաղաքականության ամբիոնում:

Ունենալով բավականաչափ աշխատանքային փորձ սոցիալական ինտերվենցիայի և խնամքի ոլորտներում` ես որոշեցի շարունակել կրթությունս և ստացա կրթաթոշակ Շվեդական ինստիտուտից (Swedish Institute)` սովորելու Գոթենբուրգի համալսարանի (Gothenburg University) մագիստրատուրայում` «Միջազգային սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ:

Աշխատելով «Փրկենք երեխաներին» (Save the Children) կազմակերպությունում որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ` ներգրավված եմ եղել սոցիալական խնդիրները նվազեցնելուն ուղղված տարաբնույթ ծրագրերում. գործնական ուշադրությանս կենտրոնում էին խոցելի խմբերի առավել կարևոր խնդիրների բացահայտումը և սոցիալական միջամտության աղդեցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մանկական թերզարգացում, դպրոցական առողջ միջավայր և սնունդ, մոր և մանկան առողջություն, երեխայի պաշտպանություն և երեխայի իրավունքներ:

Ավարտել եմ Օքսֆորդի համալսարանի սոցիալական քաղաքականության և ինտերվենցիայի ֆակուլտետի առաջին տարին և շարունակելու եմ հաջորդ տարի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ:


Այստեղ սովորում են
Արի Սեքերյան

Արևելագիտություն

Արշավիր Մինասարյան

Բիզնեսի կառավարում

Հրագ Փափազյան

Մարդաբանություն

Back to top
Close