Համակարգչային գիտություն
Ես ծնվել եմ 1985 Երևանում: 1992-ից 2002 ընթացքում սովորել եմ թիվ 172 Հակոբ Օշականի անվան միջնակարգ դպրոցում: Այդ տարիների ընթացում, բացի դասերից ես ունեցել եմ շատ այլ հետաքրքրություններ: Ավարտել եմ երաժշտական դպրոց, որտեղ ունցել եմ դաշնամուրի դասեր: Նաև սկսած 5ից մինչև 15 տարեկան հաճախել եմ Իգիթյանի գեղագիտական կենտրոն, որտեղ սովորել եմ նկարչություն, ասեղնագործություն, արվեստի պատմություն և այլ: Կարծում եմ որ մինչև հիմա Երևանի մանկական պատկերասրահում կարելի է գտնել իմ աշխատանքներց մեկը: Իմ որոշ աշխատանքներ վաճառվել են արտերկրում ցուցադրությունեի ժամանակ:
Չնայած որ ես ունի հետաքրքրությունների մեծ շրջանակ` ես ընտեցի համակարգչային գիտությունը որպես գլխավոր հետգա ուղություն: Այդպիսով, 2002ին դիմեցի և ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Սկսած 2004ից նաև սկսեցի աշխատել Երևանի պետական համալսարանի համակարգչային կենտրոնում: Բակալավր և մագիստրատուրան ավարտելուց հետո տեղափոխվեցի Հայկական ծրագրերի ընեկություն, որտեղ ել աշխատեցի հետագա երկու տարին մինչ վերջապես որոշեցի որ շարունակեմ կրթությունս ևս մի քիչ:
Եվ ահա այսպիսով ես այժմ ՄքԳիլլ Համալսարանում սովորում եմ համակարգչային գիտություններ: Երկրորդ տարինե է արդեն, որ սովորում եմ Համակարգչային գիտություններ մագիստրոսական ծրագրում: Իմ թեզը հիմնականում վերաբերում է Recommender Systems for Software Engineering թեմային: Այս համակարգերը միտված են բարձրացնելու ծրագրային ապահովման որակը և օգնել ծրագրավորողներին ավելի հեշտ և/կամ արագ անել իրենց աշխատանքը: Այս հետազոտությունը ընդգրկում machine learning, data mining հատկապես recommender systems համեմված Information retrieval և natural language processing ալգորիթմներով: Բացի իմ հետազոտությանը վերաբերող թեմաներից, ես նաև հետաքրքրված եմ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Software Quality և Software Testing եւ նույնիսկ մի քիչ Computer Graphics և Computer Vision.
Համակարգչային գիտություն
Համակարգչային գիտություն
Իրավագիտություն