Գայանե Մելքոմ Մելքոմյան
Ես ծնվել եմ 1987թ-ին Անգլիայում` Մանչեստր քաղաքում: 1991թ., երբ Հայաստանն անկախացավ, ընտանիքս բնակություն հաստատեց Երևանում, որտեղ էլ մինչ օրս ապրում եմ:
2003թ. գերազանցությամբ ավարտել եմ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը: Այնուհետ "Հայաստանում ֆրանսիական համալսարան" հիմնադրամի կողմից 2007թ. ստացել եմ իրավագիտության բակալավրի աստիճան` գերազանցության դիպլոմով: 2009թ. նույն համալսարանի կողմից ստացել եմ միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան:
"Մենք միասին կստեղծենք և կզարգացնենք ուսանողների և շրջանավարտների ամուր մի ցանց, կկիսենք մեր փորձը "Լույս"-ի ուսանողների հաջորդ սերնդի հետ: …Եվ գիտելիքը զենք կդառնա մեր երկրի կայուն զարգացման ճանապարհին:"