Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն և բիզնես

Մագիստրատուրա

Գոռ Հովակիմյան

2008 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտելով Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը, ընդունվել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» բաժին:

Միշտ փորձում էի մեկ քայլ առաջ լինել իմ հասակակիցներց և 19 տարեկան հասակում ստացա հրավեր ուսանելու Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ տնտեսագիտություն և բիզնես մագիստրոսական ծրագրով, դառնալով ֆակուլտետի ամենաերիտասարդ մագիստրանտը: Բացի բուն ակադեմիական գիտելիքներից, ուսումը Լոնդոնում հնարավորություն ընձեռեց դառնալ բազմամշակութային միջավայրի մի մասնիկը, մասնակից լինելով թմային տարատեսակ ծրագրերի, միջազգային կոնֆերանսների և սեմինարների: UCL_ում ստացած գիտելիքն ու փորձը էլ ավելի խորացվեցին ծրագրի 2րդ տարվա ընթացքում, ուսանելեվ Տարտուի համալսարանում (նախկին Դորպատի համալսարան): Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո, ստացա 2 մագիստրոսական աստիճան:

Այնուամենայնիվ ակադեմիական ուղղին երբեք խոչընդոտ չի հանդիսացել իմ աշխատանքի համար: Աշխատել եմ ինչպես արտերկիր ուսումնառության մեկնելուց առաջ, այնպես էլ այդ ընթացքում: Տարբեր ոլորտներում ունեցած աշխատանքներից կցանականայի նշել, որ 2011թ._ից ղեկավարել եմ հյուրատուն Դիլիջանում: Ներկայումս հանդիսանում եմ «Nordic Excellence» ՍՊԸ_ի համահիմնադիրը և գործադիր տնօրենը: Կազմակերպության հիմնական ուղղությունն է բժշկական տուրիզմը, այս փուլում մեծամասամբ ատամնաբուժական տուրիզմը (տես http://www.dtarmenia.com/en/):

Վստահ եմ, այն փորձն ու գիտելիքները, որը ձեռք է բերվում աշխարհի լավագույն բուհերում, շարունակաբար ներդնելով Հայաստանում, կգենեռացնենք անգնահատելի արդյունք Հայաստանի և Հայաստանում ապրողների համար:


Այստեղ սովորում են
Արմեն Մալխասյան

Իրավագիտություն

Աննա Մարտիրոսյան

Տնտեսագիտություն

Արուս Կոզմանյան

Ծրագրային համակարգերի նախագծում

Back to top
Close