Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Գրեգորի Բիլազարյան

Նախկինում լրագրող, այժմ բիզնեսի կառավարման մասնագիտությամբ ուսանող, ով ապրել և աշխատել է Հայաստանում. կմիավորեմ վերոնշյալ երեք գործոններն ապագա կարիերաս և մագիստրոսական դասընթացը:

Այս ինքնակենսագրությունը գրելու պահին նոր էր, որ ավարտել էի մագիստրոսական առաջին տարվա դասերս և ամառվա ընթացքում կամավորական աշխատանք էի կատարում «Associated Press»-ում` Նյու Յորքում: Աշխատում եմ կազմակերպության ռազմավարական ու թվային արտադրանքի թիմում: «Associated Press»-ն, իմ կարծիքով, աշխարհի առաջատար լրատվական կազմակերպությունն է, և հուսով եմ` օգնում եմ կազմակերպությանը շարունակելու մատուցել անաչառ և արագ լրատվություն աշխարհին: Սա իմ պատկերացրած իդեալական աշխատանքն է, քանի որ ինձ միշտ հիացրել են կազմակերպությունների ռազմավարությունները և այդ ռազմավարությունների որդեգրման ու կիրառման հետևանքները: Եյլում հիմնական կենտրոնացումս հենց ռազմավարական զարգացումն է եղել:

Մինչ Եյլի համալսարան գալը, ապրել եմ Երևանում և աշխատել «Սիվիլիթաս» հիմնադրամում` հիմնականում զբաղվելով «Սիվիլնեթի» վիդեոարտադրության գործընթացի զարգացմամբ և ղեկավարմամբ: Նաև եղել եմ «Սիվիլնեթի» հիմնադրող թիմի անդամներից մեկը` օգնելով կազմակերպել այս առցանց լրատվամիջոցի մեկնարկը 2011-ի սեպտեմբերի 21-ին, ինչը կարիերայիս ամենամեծ հաջողություններից մեկն եմ համարում: «Սիվիլնեթի» գործարկումից հետո մնացի «Սիվիլնեթում» ևս տասը ամիս` կազմակերպելով հայերեն և անգլերեն լեզուներով վիդեոարտադրությունը` որպես պրոդյուսեր: Սիրահարվեցի Հայաստանին` չնայած հանդիպածս խոչընդոտներին, և Հայաստանի զարգացմանը նպաստելն իմ առաջնային նպատակն է, թեեւ դժվար է այն իրականացրել 7000 մղոն հեռավորությունից:

Քանի որ ներկայացնում եմ կենսագրությունս հետադարձ ժամանակագրությամբ, ուզում եմ նշել, որ մինչև Հայաստան գալը ԱՄՆ-ում չորս տարի աշխատել եմ հեռուստատեսությունում` որպես լրագրող: Առաջին աշխատանքս Ֆլորիդայում էր, երկրորդը` Օհայոյում: Այս ընթացքում շատ բան եմ սովորել տարբեր ոլորտների մասին. սովորել եմ պատմություն պատմել վիդեոյի միջոցով և պատասխանատվություն կրել մարդկանց վստահության համար:

Էլ ի՞նչ կարող եմ ավելացնել: Մեծացել եմ Նյու Ջերսիի հարավային հատվածում մայրիկիս, հայրիկիս և քրոջս` Լորայի հետ: Հետաքրքրված եմ լրագրությամբ, բիզնեսով և դրանց միախառնումով: Կարծում եմ` «Լույսում» ներգրավվելը հսկայական հնարավորություն է` աշխարհի լաբագույն համալսարաններում սովորողներին Հայաստանի մասին պատմելու, սովորեցնելու համար, ինչը ես անում եմ ամեն օր: Եթե դու սա կարդում ես, ապա կարող ես ուղղել ինձ հարցերդ կամ գաղափարներ առաջարկել:


Այստեղ սովորում են
Արտեմ Մելիքյան

Ճարտարապետություն

Լիլիթ Մարդիյան

Դասական կիթառ

Ջոն Արությունյան

Ուղղորդված ուսուցում

Back to top
Close