Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետություն

Մագիստրատուրա

Գրիգորի Ենիկոլոպով

Ծնվել եմ 1986 թվականին Մոսկվայում և մեծացել Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ բնակավայրում։ Ստացել եմ բակալավրի կոչում Վեսլեյան համալսարանում, որտեղ մասնագիտացել եմ հասարակագիտության բնագավառում` կենտրոնանալով սոցիոլոգիայի և բնապահպանության վրա։

Վեսլեյանում ծանոթացա լուսանկարչության հետ և խորապես հրապուրվեցի անշարժ պատկերի հզորությամբ և գեղեցկությամբ։ Ուսումս ավարտելուց հետո սկսեցի մասնակցել Ֆիլադելֆիայի լուսանկարչության կենտրոնի ղեկավարմանը և կիսել իմ հիացմունքը լուսանկարչության հանդեպ` երիտասարդներին եւ մեծահասակներին արվեստի դասեր տալով: Հետո տեղափոխվեցի Նյու Յորք, որպեսզի մասնակցեմ լուսանկարչության միջազգային կենտրոնի ուսումնական ծրագրին։

Իմ հետաքրքրությունն արվեստի, գիտության և սոցիալական խնդիրների հանդեպ ինձ ուղղորդեց դիզայնի բնագավառ, և 2012 թվականին մասնակցեցի Հարվարդի համալսարանի դիզայնի բաժնի ճարտարապետության ծրագրին։ Այս փորձն ինձ օժտեց բարդ համակարգերի և մեր կառուցած արտաքին միջավայրի վերաբերյալ նոր և հետաքրքիր մտածելակերպով։ Դրանից հետո ընդունվեցի Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բարձրագույն դպրոցի ճարտարապետության բաժին, որտեղ ուսումնասիրելու եմ կայունության, քաղաքակեցության եւ տեխնոլոգիայի խնդիրները։

Իմ հետաքրքրությունների շարքում են նաև վազքը, ընթերցանությունը, ճանապարհորդելը և նավաշինությունը։ Սիրում եմ իմ ձեռքերով ստեղծել առարկաներ և անցած մի քանի տարիների ընթացքում մի քանի նավ եմ պատրաստել:


Այստեղ սովորում են
Ռոբերտ Դավթյան

Ֆինանսներ

Ջեսիկա Կազրիկ

Մշակույթ և տեխնոլոգիա

Back to top
Close