Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Գուրգեն Այվազյան

Ես ծնվել եմ 1993թ.:

Ուսման վաղ տարիներից ձգտել եմ գերազանց առաջադիմության: Աշխատասիրության արդյունքում ցուցաբերել եմ գերազանց առաջադիմություն Ա. Բլոկի անվան թիվ 122 դպրոցում: 2007 թ. մասնակցելով Թաիլանդի Ռեգենտների դպրոցում սովորելու մրցույթին` ինձ շնորհվեց 50 % կրթաթոշակ, և ես մեկնեցի Թաիլանդ: Սակայն աշխատասիրության և հաստատակամության շնորհիվ իմ կրթաթոշակն ամեն տարի բարձրացվում էր` հասնելով մինչև 65 և 75 տոկոսի 2008թ. և 2010թ. համապատասխանաբար:

Ռեգենտների դպրոցում ուսանելիս երկու անգամ պարգևատրվել եմ տնտեսագիտության և մաթեմատիկայի գերազանց առաջադիմության համար և, քանի որ հետաքրքրված եմ երկու առարկաներով էլ, պատրաստվում եմ ուսումնասիրել երկուսն էլ :

Տնտեսագիտությունը որպես միջազգային բակալավրատի բարձրագույն ուսուցման առարկա ընտրելու պատճառն էր զարգացնել ուժեղ մտածելակերպ և հեռացնել կողմնակալության ցանկացած մնացորդ իմ մտքում: Այս ցանկությունը վերածվեց տարերքի, երբ ես սկսեցի հասկանալ այս ուսման կարևորությունը ամբողջ աշխարհի համար: Թույլ տնտեսություն ունեցող երկրում ապրելն ունեցել է և ունի որոշիչ դեր մաթեմատիկայի և տնտեսագիտության ոլորտում բարձրագույն կրթությունը շարունակելու իմ որոշման հարցում. ես ուզում եմ ներդնել գիտելիքներս և ապագա փորձս իմ հայրենիքի բարեկեցության և զարգացման գործում:

Մեկ ու կես տարի տնտեսագիտություն ուսումնասիրելն օգնեց ինձ զարգացնել այնպիսի ունակություններ, ինչպիսիք են պարզ, լակոնիկ գրելաոճը, հետազոտական հմտությունները, քննադատական մտածողությունը և քանակական վերլուծության կատարումը:

Ավելին` ինձ համար գրավիչ ոլորտների ուսումնասիրությունը խորացնելու նպատակով ես անցել եմ պրակտիկա և մասնակցել եմ կրթական ծրագրերի Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերությունում` «Viva-Cell MTS»-ում, որը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ռուսական MTS տելեկոմի մասնաճյուղ: Ես հնարավորություն ունեցա զարգացնել և կիրառել իմ հմտությունները գործնականում և կիրառել իմ գիտելիքներն իրական կյանքում` վերլուծելով Հայաստանի հեռահաղորդակցական արդյունաբերության շուկայի կառուցվածքը` կենտրոնացման հարաբերությունների, շահույթի, մրցակցության առումով: Ես տեսել եմ, թե ինչպես են աշխատում ընկերությունները իրականում և թե ինչ է նշանակում լուրջ թիմի անդամ լինել: Այս բոլոր կարողություններն ու փորձն ավելացրին հետաքրքրությունս այն դասընթացի նկատմամբ, որ ուզում եմ ուսանել համալսարանում:

Նման կերպով մաթեմատիկան եղել է իմ մյուս տարերքը վաղ տարիքից` շնորհիվ իմ պապիկի, ով վիճակագրության և հավանականության տեսության ոլորտի դասախոսություններ է կարդում համալսարանում: Հենց նա իմ մեջ մաթեմատիկայի սկզբունքների հանդեպ հետաքրքրություն առաջացրեց: Այս հետաքրքրությունը մղեց ինձ դառնալ առաջինը դպրոցում բարձրագույն մաթեմատիկայից և միակը` դպրոցի ամբողջ պատմության մեջ, ով ենթարկել է իրեն փորձության` ուսումնասիրելով բարձրագույն մաթեմատիկա 7-րդ դասարանում: Ինձ նաև շնորհվել է մրցանակ բարձրագույն տնտեսագիտության լավագույն իմացության համար 2011 և 2012 թ. , իսկ 2009 թ. մրցանակ եմ ստացել որպես ամենաաշխատասեր ուսանող: Մաթեմատիկան եւ բարձրագույն մաթեմատիկան կօգնեն ինձ հասկանալ, թե ինչպես են գործում տնտեսությունները, և կհարթեն դեպի տնտեսագիտության գործնական փորձ տանող իմ ճանապարհը:

Ուսումնական նվաճումների և իրական պրակտիկայի հետ մեկտեղ ամբողջ կյանքում ներգրավված եմ եղել արտաուսումնական գործունեության մեջ: Ավելի քան 7 տարի զբաղվել եմ լողով, որն իր հերթին բարձր անհատական նվաճումների է հանգեցրել: Լողի հետ մեկտեղ եղել եմ Ռեգենտների դպրոցի ավագ ֆուտբոլային թիմի առանցքային խաղացողներից մեկը և երկու անգամ դարձել եմ 3.5 կմ կրոսավազքի չեմպիոն:


Այստեղ սովորում են
Արթուր Ասլանյան

Քիմիական, միջուկային և գլոբալ ինժեներիա և ձեռներեցություն

Արսեն Թումանյան

Կիրառական ծրագրավորում

Հրանտ Բաբայան

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Back to top
Close