Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարագիտություն

Մագիստրատուրա

Ամալյա Կոստանյան

Ավարտել եմ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանը, որտեղ ուսումնասիրել եմ միկրո- և նանոտեխնոլոգիաներ: Այժմ «Լույսի» ուսանող եմ եւ փիլիսոփայության մագիստրոս: Գիտական կարիերաս սկսել եմ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ)` որպես ինժեներ մասնագիտանալով կիահաղորդչային և միկոէլեկտրոնային սարքավորումների ոլորտում: Բակալավրական ծրագրի ընթացքում մասնագիտացել եմ նաեւ նույնանականցման ավտոմատացված համակարգերհամակարգերի բնագավառում: Այնուհետև շարունակել եմ ուսումս ՀՊՃՀ-ում` մասնագիտանալով միկրո- և նանոտեխնոլոգիանորում:

ՀՊՃՀ-ում (Երևան, 2002-2009 թթ.) ուսումնառության տարիներին ուսումնասիրել և նախագծել եմ նանոտարրեր, մասնավորապես` ինտեգրացված նանոկառուցվածքներ: Հետագայում` Ուտղեխտ համալսարանում անցկացրած ամառային դպրոցի ընթացքում, (Նիդեռլանդներ, 2011) մասնագիտացել եմ նանոկառուցվածքների ֆիզիկայի և քիմայի բնագավառներում. գիտահետազոտությանս ուսումնասիրության առանցքում են եղել կիսահաղորդչային և մետաղական նանոկետերը: Նաև մեծ փորձառություն եմ ձեռք բերել միկրոհամակարգային տեխնիկայի նախագծման մեջ` աշխատելով որպես ինժեներ «Վիրաժ Լոջիք» ընկերությունում (այժմ` «Սինոփսիս Հայաստան»): Այստեղ մասնագիտացել եմ թվային գրադարանների, հիշողության միկոչիպերի և անալոգային սխեմաների նախագծման մեջ: Լինելով ‘ԱՅՍԵԿ’-ի` Հայաստանի շրջանավարտ` նախաձեռնել ու ղեկավարել եմ նախագծեր տեղային և միջազգային ՏՀՏ կազմակեպությունների հետ` փորձելով զարգացնել գիտական և տեխնոլոգիական ոլորտը` թիրախում ունենալով ուսանողներին և երիտասարդ մասնագետներին:

Քեմբրիջում մագիստրոսական ծրագրի ընթացքում ուսումնասիրել և նախագծել եմ նոր տեխնոլոգիա` հեղուկ բյուրեղ էկրանների համար (ամբողջովին փորձարարական մակարդակով)` «Ֆոտոնիկայում և էլեկտրոնիկայում օգտագործվող մոլեկուլային նյութերի կերտոնում» (Centre of molecular materials for Photonics and Electronics at Cambridge University):

Հետաքրքրության ոլորտները.

  • ճկուն և թափանցիկ հեղուկ բյուրեղային էկրաններ
  • օրգանական էլեկտրոնիկա
  • էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
  • բիո-նանոտեխնոլոգիաներ և բիո-նանոինժեներիա

Այստեղ սովորում են
Լիլիթ Բանդուրյան

Իրավագիտություն

Նվարդ Չալիկյան

Միջազգային հարաբերություններ

Աննա Բաբաջանյան

Կրթության հետազոտություն

Back to top
Close