Հայկ Իշխանյան
Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,
Աշխարհներին, արևներին,
Հրանման հոգիներին։
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,
… վառ ճառագո՛ղ հոգիներին …
- ողջո՜ւյն, ողջո՜ւյն։- … *1)
"Ոստայն. ի՞նչ է սա։
…Մենք, ինքներս էլ չգիտակցելով, ունեցել ենք ազգային գոյաձևի մի հետաքրքիր բաղադրիչ։ Մենք աշխարհի եզակի ցանցային ազգերից ենք։ Այդօրինակ գոյաբանությունը արտահայտվել է դեռ հին ժամանակներից` թույլ տալով գոյատևել պատմության շատ դրվագներում։
…Այսօր մենք ունենք պատմական հստակ պատվեր. (թեկուզ հայացք գցենք մեր հարևաններին ու իրենց բնակչությանը) այդ` առայժմ սաղմնային կազմության էվոլյուցիայի՝ ցանցի՛, Ar-ցանցի՛, գիտական ուսումնասիրման, ձևակերպման, համակարգման ու զարգացման ժամանակն է ։ Եվ սա մեր գործն է։*2)
*1)…Ժամանակ կար, երբ մենք Հռոմին և Պարթևստանին հավասար, առնվազն համեմատելի տերություն էինք, այսօր, ավաղ, իրադրությունը շեշտակի փոխվել է։
*2)…Մենք գալիս ենք դարերից ու, անշուշտ, գնում ենք (հաղթական), դեպի դարերը նորից` որպես ցանցային գաղափարախոսության ու մտածելակերպի յուրօրինակ կրողներ։"
Ծնվեցի։ Սովորեցի։ Դասավանդում եմ։ Ուսանում եմ։
19 տարեկան եմ, ծնվել և մեծացել եմ Երևանում, այժմ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (Ֆիզտեխ) ուսանող եմ։ Ճշգրիտ գիտությունների ոլորտի բարձրակարգ կրթությունից բացի, հնարավորություն եմ ունեցել ուսանելու մի շարք այլ առարկաներ` տնտեսագիտություն, ծրագրավորում, հռետորիկա և այլն։
Այժմ ժամանակս գրեթե ամբողջովին տրամադրում եմ գիտությանը, հետազոտում Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսացիան (ԲԷԿ-ի հանրամատչելի նկարագրություն բերված է այստեղ
Բոլորովին այլ է ուսուցանելը. դասավանդում եմ և՛ դպրոցականներին, և՛ համալսարանականներին։ Առարկաները բազմազան են` ֆիզիկայից, բարձրագույն մաթեմատիկայից մինչեւ հայերեն, նաև՝ որոշ սպորտաձևերի մարզիչ եմ։
Երախտապարտ եմ իմ ուսուցիչներին, առանձնապես` պրն. Բենհուր Փախչանյանին և պրոֆ. Վլադիմիր Պ. Կրայնովին:
Կրթությունը
2002-2005 - ԵՊՀ-ին կից Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Երևան, Հայաստան
2005 - Ընդունվել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, Մոսկվա (ՌԴ), Ռուս-Հայկական համալսարան և Երևանի Պետական Համալսարան
2005-2006 - Երևանի Պետական Համալսարան, Երևան, Հայաստան, Ֆիզիկայի ֆակուլտետ
2006-2009 - Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (պետական համալսարան), Մոսկվա, Ռուսաստան -Աերոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետ
2009 - Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (պետական համալսարան), Մոսկվա, Ռուսաստան - Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետ
2010 - հունիս, ՌԴ պետական քննական հանձնաժողովի երաշխավորագիրը՝ ուսումս միանգամից ասպիրանտուրայում շարունակելու (բաց թողնելով մագիստրոսական ուսման փուլը)։ Այս որոշումը հիմնված էր իմ ուսումնական և գիտական արդյունքների վրա (նախադեպ չկա)
Պարգևներ եւ դիպլոմներ
1-ին կարգի դիպլոմ, Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա "Ֆիզտեխ-2006", Մոսկվա, 2006
2-րդ կարգի դիպլոմ, Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա "Ֆիզտեխ-2006", Մոսկվա, 2006
Հաղթող ֆիզիկայի, մաթեմատիկայի, գրականության, հայոց լեզվի, աշխարհագրության, պատմության, երգի և ասմունքի հայաստանյան մի շարք օլիմպիադաներում և մրցույթներում
Հավաստագիր ՌԴ պետական քննական հանձնաժողովի կողմից՝ բարձրագույն մաթեմատիկայից առանձնահատուկ խորը գիտելիքների համար
Հաղթող (1-ին կարգի դիպլոմ), գիտահետազոտական աշխատանքների մրցույթ՝ "Modern problems in fundamental and applied sciences" կոնֆերանս, Մոսկվա, 2009
Հաղթող (1-ին կարգի դիպլոմ), Օպտիկայի և լազերային ֆիզիկայի ոլորտում VII համառուսաստանյան մրցույթ-գիտաժողով, Սամարա 2009.
Հաղթող Համառուսական գիտաժողով-մրցույթ "Молодые ученые России", Մոսկվա, ապրիլի 15-16, 2010թ.
Բացարձակ հաղթող, Մոսկովյան ֆիզիկական ընկերության Երիտասարդ ֆիզիկոսների համառուսական գիտաժողով-մրցույթ, Ֆունդամենտալ ֆիզիկայի բաժին, եզրափակիչը՝ Մոսկվա, ապրիլի 19, 2010 թ.
8 րդ տեղն եմ զբաղեցնում "Russkiy pereplet" ամսագրի Ռուսաստանի լավագույն երիտասարդ գիտնականների ցանկում (առաջինը մինչև 25 տարեկան խմբում) http://www.pereplet.ru/nauka/young/ -> физика
Հմտություններ
Wolfram Mathematica, MatLab, AutoCad, MathCad, PCCad, Pascal, C, C++, Assembler Numerical Methods, Numerical Computation
Հասարակական ակտիվություն
Հայաստանում` "Ֆիզտեխ" "ֆիզիկամաթեմատիկական արտագնա օլիմպիադայի" կազմակերպում
2007, 2-8 փետրվար, Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Երևան, Հայաստան
2008,5-6 փետրվար, Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Երևան, Հայաստան
2009, 3-4 փետրվար, Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Երևան, Հայաստան
2008-2009 դասախոսություններ ՀՖՏԴ(ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցում)
2009 դպրոցական ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցում Հայաստանի մի շարք օժտված աշակերտների
2010, 3-4 փետրվար, Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Երևան, Հայաստան
2010, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի Հայ ուսանողների միության համահիմնադիր
2010, մայիս, Արմաքադի լիարժեք անդամ
2010, ՍիգմաՔսի միության անդամ
2010 ապրիլ, ՄՖՏԻ Ինֆորմացիոն աջակցության ասոցիացիայի հիմնադիր
2010 հունիս, Մոսկվայի Ֆիզիկական Միության անդամ
Հետաքրքրություններ
Բոքս, եռամարտ, լող, ատլետիկա, ֆուտբոլ, հեծանվասպորտ
Ձիեր, ընտանի կենդանիներ (ներկայում ունեմ կրիա)
Նվագում եմ դաշնամուր, սիրում եմ երգել, դասական և ժամանակակից տարաոճ երաժշտության սիրահար եմ։
Երախտապարտ եմ
- Պարոնայք Կարո Սարգսյանին, Դավիթ Փախչանյանին, Ավետիք Չալաբյանին և տեր Մեսրոպ Արամյանին
- ՀՕՄ Երեմյան կրթաթոշակային ծրագրին (ԱՄՆ), Ամերիա ՓԲԸ-ին, ՀԸԲՄ-ին նախկին ԽՍՀՄ տարածքից ուսանողներին առաջին կրթաթոշակի համար, Թուֆենկյան հիմնադրամին (ԱՄՆ)
- Պարոնայք Հակոբ Ղազարյանին (ՌԴ), Չարլզ Թաթեոսյանին (ԱՄՆ), Կազուհիկո Կատոյին (Ճապոնիա), պրոֆ. Պողոս Ջուլհակյանին (Ֆրանսիա) և տիկին Անուշ Նազարյան-Դանիելյանին (Իրան)