Հայկ Փիլոյան
2005 թ. ավարտել եմ Թաֆտս (Tufts) համալսարանը` ստանալով Քանակական տնտեսագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտության բակալավրի աստիճան: Թաֆտսում ուսումնառության տարիներին եղել եմ Հայկական ակումբի նախագահ, Միջազգային ակումբի ակտիվ անդամ և ժամանած ուսանողների ակադեմիական առաջնորդ: Ուսումնառության 3-րդ տարվա ընթացքում մեկ կիսամյակ սովորել եմ Փարիզի Կաթոլիկ համալսարանում, իսկ ավարտական կուրսին նախորդող ամռանը աշխատել եմ Հոնգ Կոնգում` հեռահաղորդակցման մի ընկերությունում:
Թաֆտսն ավարտելուց հետո աշխատել եմ Ֆինանսների և զանգվածային օրինազանցությունների ոլորտում` Նյու-Յորքի NERA տնտեսական խորհրդատվական կազմակերպությունում: Մեկ ու կես տարի NERA-ում աշխատելուց հետո վերադարձել եմ Երևան, որտեղ աշխատել եմ KPMG-ի խորհրդատվական բաժնում:
2007 թ. սեպտեմբերին մեկնարկել եմ իմ MA մագիստրոսական ծրագիրը Ֆլեթչերի Իրավունքի և դիվանագիտության բարձրագույն դպրոցում: Ամառային արձակուրդների ընթացքում աշխատել եմ Տոկիոյում` Hitachi հետազոտական ինստիտուտում: 2009 թ. ավարտել եմ Ֆլեթչերի դպրոցը` ստանալով երկու մասնագիտացում` Միջազգային բիզնես և իրավունք ու Բանակցություններ: Ֆլեթչերում սովորելիս աշխատել եմ որպես բակալավրիատի դասախոսի օգնական և Ֆլեթչերի հրավիրված Դիվանագետի հետազոտող օգնական:
2009 թ. սեպտեմբերից Հարվարդի բիզնեսի բարձրագույն դպրոցի Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանող եմ:
"Այսօր ժողովրդի հավաքական և անհատական ներդրումն է կանխորոշում Հայաստանի ապագան: Հայաստանում և ավելի լայն` միջազգային ասպարեզում դրական փոփոխությունների արդյունավետ իրականացման համար ի սպաս կդնեմ իմ բոլոր գիտելիքները, հմտությունները, կրթությունը և փորձը. հենց սա իմ անձնական ներդրումը կլինի այդ ապագայի կայացման գործում":