Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

Մագիստրատուրա

Հեղինե Գրիգորյան
Ծնվել եմ Երևանում 1982 թ-ին:

Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանում ստացած բարձրորակ կրթության շնորհիվ կարողացել եմ ընդունվել Նյու Յորքի առաջատար ճարտարապետական գրասենյակներից մեկը: Ավելի քան չորս տարիների ընթացքում գրասենյակի երևանյան մասնաճյուղում, ինչպես նաև Նյու Յորքում ինձ բախտ է վիճակվել աշխատել Կասկադի` Գաֆեսճյան Արվեստի Կենտրոնի նախագծի վրա, որն այսօր գործող թանգարան և սիրված վայր է բազում երևանցիների և զբոսաշրջիկների համար:

Նյու Յորքի բազմամշակութային միջավայրում ձեռք բերված փորձն իմ մեջ էլ ավելի է ամրապնդել նվիրվածությունն իմ մասնագիտությանը և վստահությունը սեփական կարողություններիս հանդեպ: Հետևաբար, գիտելիքներս ընդլայնելու, նաև արտասահմանյան փորձս առավել խորացնելու նպատակով որոշեցի դիմել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան:

Ներկայումս սովորում եմ Կոլումբիայի համալսարանի ճարտարապետության մագիստրատուրայում:

"Ամեն ինչ հնարավոր է: Անհնարինի իրագործումը պարզապես փոքր-ինչ երկարատև է:"

Այստեղ սովորում են
Վիգեն Անտունյան

Իրավագիտություն

Արին Ա. Բալալյան

Համաճարակաբանության

Վահագն Կիրակոսյան

Ֆինանսական մաթեմատիկա

Back to top
Close