Սոցիալական անթրոպոլոգիայի հետազոտություն
Մեծացել եմ Լիբանանում եւ հաճախել Բեյրութի համազգայինի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանը: Հասարակագետ-անթրոպոլոգի բակալավրի աստիճան եւ անթրոպոլոգիայի մագիստրոսի աստիճան ստացել եմ Բեյրութի ամերիկյան համալսարանում: Մագիստրոսական թեզս մշակելիս հետազոտություններ եմ կատարել Լիբանանի մերձակայքում գտնվող հայկական Անջար գյուղում. հետազոտությունս առնչվում էր տեղացիների կողմից բնության-բնականի ընկալման առանձնահատկություններին: Այնուհետ սովորել եմ Քեմբրիջի համալսարանի հասարակական անթրոպոլոգիայի մագիստրոսական ծրագրով` զուգահեռ ուսումնասիրելով տնտեսագիտության, շրջակա միջավայրի, արվեստի անթրոպոլոգիան, ինչպես նաեւ սոցիալիստական եւ հետսոցիալիստական հասարակությունների անթրոպոլոգիան:
Ես հատկապես հետաքրքրված էի Հայաստանում անթրոպոլոգիական հետազոտություն կատարելու գաղափարով, որը դրական արձագանքի արժանացավ «Լույսի» կողմից: Այդպիսով, ես երեքշաբաթյա այցելություն կատարեցի Հայաստան: Հիմնականում Երեւանում գտնվելով` հանդիպումներ ունեցա աթրոպոլոգների/ազգագրագետների, գիտնականների ու արվեստագետների հետ: Ես եղա նաեւ Հայաստանի հյուսիսում: Այս ճամփորդությունն ինձ հոգեպես հարստացրեց ու հնարավորություն տվեց պատկերացում կազմելու կյանքի մասին այն վայրերում, որ կարողացա այցելել Հայաստանում:
Մաթեմատիկա
Իրավագիտություն
Բնական գիտություններ, ֆիզիկա