Ֆինանսներ
Ծնած եմ 1991-ին Հալէպ, Սուրիա։ Նախնական ուսումս ստացած եմ Հալէպի Հայկազեան վարժարանին մէջ, թէպէտեւ ապրելով հայրենիքէն դուրս հայկական աւանդութիւնները միշտ մաս կազմած են մեր կենցաղին։
Ետքը դպրոցական ուսումս շարունակեցի Հալէպի միջազգային ICARDA դպրոցը, ուր աւարտեցի 2009-ին International Baccalaureate Diploma-ով ։
Ակադէմիական ձգտումներուս յաջորդ քայլը եղաւ Պէյրութ, Լիբանան։ Պէյրութի Ամերիկեան Համալսարանը AUB որտեղ սորված եմ բակալավրի բիզնիսի կառավարման բաժինը, եւ աւարտած եմ գերազանց աստիճանով։
2008-ին Հարվրտ Համալսարանի մէջ ամառնային դասընթացքներու կը մասնակցիմ իբրեւ պատրաստական IB տիբլօմայի։ 2011-ի Ամռան մաս կազմեցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Նիու Եորքի մէջ կազմակերպած պրակտիկայի ծրագրին NYSIP, որտեղ աշխատեցայ AXA ընկերութեան մէջ։
2012-ին Պէյրութի համալսարանը աւարտելէ ետք, փոխադրուեցայ Նիու Եորք, շարունակեցի AXA-ի մէջ աշխատիլ որպէս ֆինանսական խորհրդատու։
Կը խօսիմ հինգ լեզուներ՝ Անգլերէն, Արաբերէն, Հայերէն, Ֆրանսերէն եւ Թրքերէն։ AUB-ի մէջ անդամ եղած եմ հայ մշակոյթ ակումբի, Նաեւ աոիթ ունեցայ International Case Competition Team-ի մաս կազմել։
Ներկայիս նոյնպէս անդամ եմ Հ.Բ.Ը.Միութեան Երիտասարդ Մասնագէտներու ցանցին YP, այժմ կը վերահսկեմ ընկեր օրդինասորի NYSIP-ի ծրագրին։
Իմ յաջորդ քայլս է մասնագիտանալ եւ ուսման բարձրագոյն աստիճանի հասնիլ Լոնտոնի Կայսերական Քոլեժին մէջ:
Ռազմավարական մարքեթինգ
Տնտեսագիտություն և բիզնես ռազմավարություն
Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա