Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Հովնաթան Կարապետյան

Ծնվել եմ Գյումրում 1984 թ-ին: 1996-2001 թթ. հաճախել եմ Երևանի Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը: Այս ընթացքում էլ սկսեցի հետաքրքրվել ճշգրիտ գիտություններով: Ֆիզիկայի հրաշալի ուսուցիչներ ունեի, ովքեր օգնում էին ինձ մասնակցելու այդ առարկային վերաբերող տեղական ու ազգային բազմաթիվ մրցույթների:

2001 թ-ին մասնակցեցի աշխարհի տարբեր երկների դպրոցականների համար անցկացվող Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային, որն այս ոլորտի լավագույն մրցույթներից է, և գովասանագրի արժանացա: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (МФТИ): 2005 թ-ին` այս համալսարանում բակալավրի կոչում ստանալուց հետո, դիմեցի ԱՄՆ-ի մի շարք համալսարաններ` ասպիրանտական ծրագրերի:

2006 թ-ին ընդունվեցի Սթենֆորդի համալսարանի Կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, որտեղ էլ այժմ աշխատում եմ իմ գիտական թեզի պատրաստամն ուղղությամբ: Այդ աշխատանքը ներառում է փորձերի անցկացում հետազոտական լաբորատորիայում ու հատուկ դասեր՝ կապված իմ ուսումնասիրությունների ոլորտի հետ: Իմ հետազոտության հիմնական թեման բարձր ջերմաստիճանային գերհաղորդականությունն է:

Սիրում եմ գեղարվեստական գրքեր կարդալ ու հեծանիվ քշել, ինչպես նաև մեծ հաճույքով հետևում եմ Սթենֆորդի բոլոր սպորտաձևերին:


Այստեղ սովորում են
Դիանա Մուրադովա

Միջազգային համեմատական կրթություն

Արամ Վերդիյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close