Բիզնեսի կառավարում
Ծնվել եմ Վրաստանում, 9 տարեկանում տեղափոխվել եմ Սանկտ Պետերբուրգ: Տեղափոխվելուց կարճ ժամանակ անց ընդունվել եմ Ռուսաստանի լավագույն դպրոցներից մեկը` # 366 լիցեյը:
Հետդպրոցական կյանքս կապված է Հայաստանի հետ: Ավարտել եմ Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանը համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտացմամբ: Ուսմանս երկրորդ տարում սովորել եմ Թյուլեյն համալսարանի բիզնես դպրոցում (Նոր Օրլեան, Լուիզիանա) Ֆուլբրայթ փոխանակման ծրագրի շրջանակներում:
Վերադառնալուց հետո դարձել եմ հայկական մոդել ՄԱԿ-ի ասոցիացիայի հիմնադիր անդամներից մեկը և ներկայացրել այն Նյու Յորքի Մոդել ՄԱԿ-ի կոնֆերանսում:
Համալսարանի ուսման վերջին տարում որպես թեզի թեմա ընտրել եմ ապահովագրությունը, որը և դարձել է ապահովագրության ոլորտում կարիերայիս հիմքը: Ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ աշխատել Ինգո Արմենիա ՓԲԸ-ում, որտեղ մինչ օրս աշխատում եմ որպես անդերրայթինգի և վերապահովագրման գծով փոխտնօրեն:
2012թ. ընդունվել եմ Քեմբրիջ համալսարանի MBA բաժին:
Իրավագիտություն
Զարգացման հետազոտություն
Քիմիա