Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքագիտություն

Մագիստրատուրա

Իրինա Ղափլանյան

Ծնվել եմ Երևանում 1983 թվականին: 1989 թ. ընդունվել և ավարտել եմ Ա.Պ. Չեխովի անվան համար 55 միջնակարգ դպրոցը: 2004 թ-ին գերազանցությամբ ավարտել եմ Մալթայի hամալսարանը` ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան:

2005 թ-ին Վեսթմինսթր համալսարանն ինձ Միջազգային կրթաթոշակ է շնորհել, և ես գերազանցությամբ ավարտել եմ Վեսթմինսթր համալսարանի Լոնդոնի դիվանագիտական ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում:

Ավարտելուց հետո աշխատել եմ ՄԱԿ-ի գրասենյակում և Եվրասիա հիմնադրամում, ինչպես նաև աշխարհի տարբեր հետազոտական ինստիտուտներում, այդ թվում՝ Լոնդոնի Չաթամ Հաուսում (Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ), Գերմանիայի արտաքին գործերի խորհրդում (Բեռլին), Վաշինգտոնի Հադսոն ինստիտուտում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում (Երևան), Նորվեգիայի ատլանտյան խորհրդում (Օսլո) և Հայկական միջազգայն տնտեսական հետազոտությունների խմբում (Երևան ու Վաշինգտոն):

2008 թ-ից աշխատում եմ Ջորջթաուն համալսարանի ISIS կենտրոնում` որպես գիտահետազոտող-վերլուծաբան: 2009-ին ընդունվել եմ Քեմբրիջի համալսարանի Քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ` որպես ասպիրանտ: Թեզիս թեման Հայաստանի արտաքին քաղաքականությունն է:

3 ամիս դասավանդել եմ "Միջազգային անվտանգություն" և "Բանավեճ ու քննարկում" առարկաները Հարավային Կորեայի Կեուկտոնգ համալսարանում: Ես մեծ հաճույք ստացա դրանից և համոզվեցի, որ դոկտորական ատենախոսությունս ավարտելուց հետո անպայման իմ ժամանակը մասամբ կնվիրեմ դասախոսությանը...


Այստեղ սովորում են
Տաթևիկ Մուրադյան

Ֆինանսներ

Իրինա Արությունովա

Բիզնեսի կառավարում

Ստեփան Խզրթյան

Իրավագիտություն

Back to top
Close