Իրավագիտություն
Ես ծնվել եմ Լոնդոնում 1992 թ.-ին: 2010 թ.-ին ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)` Ֆրանսերեն և արաբերեն բաժնի բակալավրիատ: Լեզուների նկատմամբ տածած իմ սիրո հիմքում երկլեզու կյանքս է` ընտանիքում գերիշխող հայերենով, իսկ դրսի աշխարհի հետ մեծապես անգլերեն հաղորդակցվելով: Տարբեր լեզուների նկատմամբ ընկալունակ դարձնող այս միջավայրը հետագայում համալրվեց իմ` հունական տարրական դպրոց այցելությամբ: Այդուհետ ես բացահայտեցի օտար լեզու ուսումնասիրելու հաճույքը, ինչն ինձ մղում է մշակույթները, քաղաքականությունը, պատմությունը և այլ սոցիալական երևույթներն ավելի մանրակրկիտ դիտարկելու` առավել ընկալելի ու հրապուրիչ դարձնելով դրանք:
Լոնդոնում ապրելն ու Լոնդոն Սիթիի դպրոց հաճախելը ցանկացած մեկի վրա կարող է թողնել կոսմոպոլիտ և բազմամշակութային խանդավառության անջնջելի տպավորություն, ինչն ինքնին ոգևորիչ է: Դա էր պատճառը, որ ես ընտրեցի այս մասնագիտական ոլորտն ու հույս ունեմ շարունակել բռնածս ուղին:
Քաղաքականությունն ու միջազգային անցուդարձը ծանրութեթև անելու դադարներին ես ընկղմվում եմ երաժշտության ավելի մեղմ ու սահմաններ չճանաչող աշխարհը, հատկապես սիրում եմ դաշնամուր նվագել: Սկսել եմ նվագել չորս տարեկանից և վերջերս արժանացել եմ դիպլոմի: Դասական երաժշտություն լսելն ու նվագելը, հատկապես ռոմանտիզմի դարաշրջանի ստեղծագործություններ, իմ հիմնական հոբբին է:
Պատվոգրեր և պարգևներՔաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն
Տնտեսագիտություն և բիզնես, արևելաեվրոպագիտություն
Ինքնություն, մշակույթ և ուժ