Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մարդու իրավունքներ

Մագիստրատուրա

Անահիտ Գալստյան

Ծնվել եմ Երևանում 1988թ և այնտեղ ապրել մինչև վեց տարեկան լրանալս, որից հետո ընտանիքս տեղափոխվեց Լոնդոն, որտեղ և այժմ բնակվում եմ: Հայրս Հնդկաստանի հայ է, որն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, և ապա սովորել հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրայում վաստակելով պատմության թեկնածուի կոչումը: Լոնդոնում նա տասնչորս տարի ծառայել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը: Մայրս բնիկ Երևանցի է՝ աշխատում է որպես ուսուցչի օգնական Լոնդոնի անգլիական դպրոցներից մեկում:

Մեր ընտանիքը հայախոս է և տանը խոսում ենք միայն հայերեն: Հայեցի կրթությունս ստացել եմ Լոնդոնի Կիրակնօրյա դպրոցում, որտեղ և հետագայում կամավոր աշխատել եմ որպես օգնական ուսուցիչ: Արդյունքում՝ հանգիստ եմ հայերեն խոսում, կարդում և գրում և այն օգտագործում անգլերենի հետ հավասար:

Կրթությունս ստացել եմ Մեծ Բրիտանիայում, գերազանց ավարտելով Քենթի համալսարանի քաղաքական և միջազգայն հարաբերությունների բաժանմունքը՝ ավարտական ճառիս թեման ընտրելով ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների քննարկումը, որը խթան հանդիսացավ այն շարունակելու մագիստրատուրայում:

Համալսարանում սովորելու տարիներին այնտեղ հիմնադրել եմ և նախագահել ՄԱԿ-ի կրթության և մշակույթի գործակալության հովանու տակ հասարակական մի կազմակերպություն: Մեր կազմակերպությունն ամենից շատ դրամ հանգանակեց Մեծ Բրիտանիայում, որի համար ես հատուկ շնորհակալության արժանացա ՄԹ Կառավարության Համայնքների պալատում և UNICEF-I տարեգրքում զետեղվեց իմ մասին պատմող մի նյութ: Այս կազմակերպության գործունեության շրջանակներում մարդու իրավունքների մասին իմ գիտելիքները ստացան ավելի լայն հասկացողություն և որոշակի դարձրեց իմ ցանկությունը ուսումս շարունակելու մարդու իրավունքների բնագավառում:

Նախկան մագիստրատուրայում գրանցվելու ես վեց ամսով մեկնեցի Էքվադոր՝ այդ երկրում փոքր մի քաղաքի առավել նյութապես անապահով երեխաներին և մեծերին անգլերեն սովորեցնելու: Սա իմ համար կյանքի մի մեծ փորձ էր, սակայն այնքան սիրելի, որ ես միշտ կցանկանամ անգլերեն սովորեցնել օտարներին: Էքվադորում եղած ժամանակս սովորեցի իսպաներեն և հիմա աշխատում եմ այն բարելավել եւ բերել անգլերենի և հայերենի իմացության իմ մակարդակին:

Ավարտել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջը, որը վերջերս համարվել է աշխարհի 4-րդ լավագույն համալսարանը: Մասանագիտացել եմ մարդու իրավունքների բնագավառում: Երազանքս է այս մասնագիտությամբ աշխատելու Հայաստանում, որովհետև կարծում եմ` միջազգային խնդիրների անկեղծ լուսաբանումը եւ համապատասխան կրթությունը էական են որևէ երկրի զարգացման համար: Հույս ունեմ այս մասնագիտությամբ օգտակար լինել մի երկրին, որին ես անվանում եմ իմ տունը:


Այստեղ սովորում են
Արտակ Բեգլարյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Լիլի Սարգսյան

Համեմատական գրականություն

Էլեն Հոխիկյան

Հանրային քաղաքականություն

Back to top
Close