Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Առևտուր

Մագիստրատուրա

Կարեն Զաքարյան

Ծնվել եմ Երևան քաղաքում 1988 թվականին: Մանկության և պատանեկության տարիներn անցկացրել եմ այնտեղ: 13 տարեկանում մասնակցել եմ «Օժտված երեխաներ» մրցույթին, որում հաղթելով հնարավորություն եմ ստացել սովորելու այդ տարիների լավագույն դպրոցներից մեկում՝ «Քվանտ» վարժարանում: Դպրոցական տարիներին բազմիցս մասնակցել եմ աշխարհագրության և պատմության դպրոցական օլիմպիադաներին: Շահել եմ բազմաթիվ արժեքավոր մրցանակներ:

2005 թվականին ընդունվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2009-ին ավարտել եմ վերոհիշյալ ֆակուլտետի բակալավրիատը գերազանցության դիպլոմով, իսկ 2011-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Այժմ ուսանում եմ Սիդնեյի համալսարանի բիզնես դպրոցում: Սա, իրոք, բավականին բարդ մարտահրավեր էր ինձ համար, որովհետև ապրում և սովորում եմ ինձ համար ամբողջովին անծանոթ ու հեռավոր երկրում, ինչպես նաև ուսումնասիրում եմ մի նոր մասնագիտություն, որի հետ նախկինում առնչություն չեմ ունեցել: Նման բարձրակարգ համալսարան ընդունվելը կարծես երազանքի իրականցում լիներ ինձ համար, սակայն գիտեմ, որ դեռ շատ աշխատանք կա առջևում: Համոզված եմ, որ սա դեռ առաջին քայլն է:


Այստեղ սովորում են
Back to top
Close