Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Երաժշտագիտություն

Մագիստրատուրա

Կարինե Վան

Ծնվել եմ Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս քաղաքում։ Կյանքիս առաջին տարիներն ընտանիքիս հետ անց եմ կացրել Սաուդյան Արաբիայում։ Այստեղ է սկիզբ առել իմ նախնական հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ։ Միացյալ Նահանգներ վերադառնալով` շարունակել եմ իր երաժշտական կրթությունս եւ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Ինդիանա համալսարանի Ջեյքըբի անվան երաժշտական դպրոցը, ուր ուսանել եմ թե՛ դաշնամուրային կատարողական արվեստ եւ թե՛ հոգեբանություն։ Համալսարանում` հոգեբանության եւ նեւրոգիտության(Neuroscince) լաբորատորիաներում, մասնակցել եմ գիտական բազմաթիվ փորձարկումների։

Ինդիանայի համալսարանից երաժշտության եւ հոգեբանության բակալավրի տիտղոսից բացի` նա ստացել է նաեւ նեւվրոգիտության վկայագիր (Certificate in Neuroscience) ։ Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել եմ Նյու Յորքի համալսարան` մասնակցելու հոգեբանության եւ լեզվաբանության փոխկապվածության շուրջ տարվող գիտական փորձարկումների ամառային մի ծրագրի։ Այնտեղ զբաղվել եմ երաժշտության ընկալման եւ գիտակցության շուրջ հետազոտությունների։

Հաջորդ տարվա ընթացքում երաժշտական կրթությունս շարունակել եմ Վիրջինիա նահանգի Ջորջ Մեյսըն համալսարանում, ուր պարբերաբար հանդես եմ եկել դաշնամուրային ելույթներով։ Միաժամանակ զբաղվել եմ դաշնամուրի մասնավոր դասեր տալով։ Ի վերջո, որոշում կայացրի երաժշտագիտության եւ երաժշտության տեսության մագիստրոսի կոչում ստանալու համար դիմել մի քանի համալսարանների։

Ընդունվել եմ Անգլիայի Օքսֆորդ համալսարանը` երաժշտագիտության մագիստրոսի կոչում ստանալու համար։ Ծրագրում եմ ուսումնասիրել երաժշտական իմպրվիզացիայի ոլորտում ստեղծագործական գորընթացը եւ դրա դերը մշակութային համատեքստում : 2013 թվականի ամռանն ուզում ժամանակավոր հաստատվել եւ կամավոր հիմունքներով աշխատել Հայաստանում` «BirthRight Armenia» ծրագրի շրջանակներում։ Հույս ունեմ, որ այս փորձառությունը կհարստացնի գիտելիքներս մշակութային ինքնության եւ աշխարահագիտության ոլորտում երաժշտության ներուժի մասին։


Այստեղ սովորում են
Լիլիթ Յորդանյան

Լայնածավալ ծրագրերի կառավարում

Թալին Բուդաղյան

Կիրառական լեզբաբանություն և երկրորդ լեզվի ուսումնասիրություն

Հայկ Մամաջանյան

Իրավագիտություն

Back to top
Close