Բիզնեսի կառավարում
Ծնվել եմ 1976թ. հուլիսի 15-ին Երեևանում: Վեդի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 1993թ., ընդունվել եմ Երևանի պետական ժողովրդական տնտեսագիտության ինստիտուտ, որն էլ գերազանցությամբ ավարտել եմ 1998թ. և ստացել տնտեսագետի որակավորում:
Այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել եմ 2001թ.: Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2003թ. ինձ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1998-2010 թթ. աշխատել եմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2003-2010 թթ. զբաղեցնելով ռիսկերի կառավարման բաժնի պետի պաշտոնը:
2010-ից զբաղեցնում եմ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ (Վիվասել-ՄՏՍ) որակի և ներքին հսկողության վարչության պետի պաշտոնը:
2013 թվականին ընդունվել եմ Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոց՝ EMBA ծրագրի ուսուցանման, որը կավարտեմ 2015 թվականին:
Ազատ տիրապետում եմ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր:
Կենսաբանություն
Քիմիա
Սոցիալական ծառայություն