Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա
Ես ծնվել եմ 1990 թ-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, հաճախել եմ Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը և ավարտելուն պես ընդունվել Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը` այստեղ սովորելով 2006-2010 թթ-ներին: Բակալավրի կոչումը ստանալուց հետո ստացա մագիստրոսի կոչումս ԵՊՀ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում Եվրոպական իրավունք և ինտեգրում մասնագիտությամբ: Այժմ ցանկանում եմ շարունակել կրթությունս Լոնդոնի համալսարանական քոլեջում ձեռք բերելով մագիստրոսի կոչում հասարակական և քաղաքական գիտությունների ոլորտում:
Իմ մագիստրոսական տարիներին ես աշխատել եմ Կանանց իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպությունում որպես տնօրենի օգնական: Կենտրոնը պայքարում է գենդերային խտրականության դեմ, և ընձեռեց ինձ հնարավորություն համագործակցելու այս ոլորտում գործող միջազգային մասշտաբով տարբեր գործընկերների հետ և աջակցել Հայաստանում մի շարք ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Հուսով եմ` ապագայում կաշխատեմ որևէ միջազգային կազմակերպությունում և կներդնեմ բոլոր ուժերս և կարողություններս ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը:
2011 թ-ի հուլիսին մասնակցել եմ Պրահայի անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի «21-րդ դարում անվտանգության մարտահրավերները» խորագիրը կրող 7-րդ ամառային դպրոցին, որ տեղի ունեցավ չեխական Տելչ քաղաքում: Վերջինս հովանավորվում և կազմակերպվում էր ՆԱՏՕ-ի կողմից, և ես առաջին և միակ մասնակիցն էի այստեղ, որ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Նույն թվականին անցել եմ կես տարվա պրակտիկա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում` տրամադրելով աջակցություն ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատուին: Մինչ օրս մասնակցել եմ իմ մասնագիտական հետաքրքրություններին վերաբերող մի շարք այլ գիտաժողովների և քննարկումների:
«Կյանքը այն չէ, որ պետք է սպասենք փոթորիկի հանդարտմանը, կյանքն այն մասին է, որ պետք է սովորենք կարողանալ պարել անձրևի տակ:»Տնտեսագիտություն
Ինստիտուտներ
Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն